Национальный Академический театр им. Г. Сундукяна (Ереван)

logo sundukyanАктер Академического театра им. Сундукяна (г. Ереван). Несмотря на сложную и невеселую личную жизнь, Фрунзик Мкртчян остался в памяти зрителей как лучший комедийный актер советского кино. Печальные глаза, неповторимый баритон, обаятельный армянский акцент, реплики, произнесенные с невозмутимым выражением лица – все это делало его всенародным любимцем.

Печать

Մհեր Մկրտչյանի հնարամիտ քայլը ․․․

Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, մի դեպքի առիթով ցանկանում են պատժել Մհեր Մկրտչյանին․․․ Թատրոնի դիրեկտորը Ֆռունզիկին կանչում է իր մոտ՝ կաբինետ ու ջղայինացած ասում է՝ էն ժամանակ դեռ երիտասարդ բայց արդեն լավ ճանաչում ունեցած դերասանին․․․
- Դուք գիտեք թե ինչի համար եմ կանչել, հաա՝՝
- Չէ, չգիտեմ, ինչ կա որ․․․
- Որպես պատիժ աշխատավարձդ կրճատելու հրաման եմ գրել,,,, ասա մի տեսնեմ, ինչքան աշխատավարձ ես ստանում․․․
Էս Ֆրունզիկս էլ մտածում, մտածում է ու ասում․․․
- 250 ռուբլի․․․
Դիրեկտորը դիմում է թատրոնի հաշվապահին որ անմիջապես, դերասան Մհեր Մկրտչյանի աշխատավարձը դարձնել, ամսեկան 150 ռուբլի, որպես պատիժ․․․
Հաջորդ օրն առավոտյան թատրոնի դերասանները շնորհավորում ու ողջունում էին տաղանդավոր դերասանին՝ իր աշխատավարձը կրկնապատիկ ավելացնելու համար ․․․
Իրականում հանճարեղ դերասանի այն ժամանակվա աշխատավարձը եղել էր 70 ռուբլի ,,,

Կարուշ Ափինյանի "Ֆեյսբուկի" էջից
5.02.2019 

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ծննդյան օրվան ընդառաջ:

Մհեր ՄկրտչյանՄհեր Մկրտչյանի պատկերացմամբ` «Թատրոնը մարդու հետ ծնված բան է»: Այնքան էր լցված իր գործով, որ միայն դերասանությունը քիչ էր թվում այդ տարիքում. «Իմ դերասանական խողովակը տրաքվում է, ասելիք շատ ունեմ, իսկ միայն դերասանությամբ չեմ կարող ասել, և էնպես չի, որ ես բացատրեմ` գան ինձ բեմադրեն: Ես կանեմ, ես հանգիստ կանեմ Սիրանոն էլ, Օթելլոն էլ, մյուսն էլ, մյուսն էլ»: Այ’ս մտայնությամբ 1992 թվականին հիմնադրեց արտիստական թատրոնը. «Ամեն մի իսկական դերասան, իսկական արտիստ ինչ բեմում էլ ստեղծագործի` իր ներսում ունի սեփական թատրոնը: Եվ երբ իրենց հնարավորություններով, նախասիրություններով, ձգտումներով համընկնում, ներդաշնակվում են, այսպես ասած, ներքին ու արտաքին թատրոնները` մեծ բախտավորություն է ստեղծագործողի համար»:

Շուշանիկ Սահակյանի ՖԲ էջից
30.06.2018