Ваагн Мкртчян - сын Фрунзика Мкртчяна

Ваагн, сын Фрунзика МкртчянаԵրկու՝ արդեն երևանաբնակ գյումրեցիների երեխաներն են սկիզբ դնում նրանց ծանոթությանը. ՙՄհեր Մկրտչյանը կնոջ՝ Դոնարայի հետ Կոմիտասում էր ապրում, նրա որդին՝ Վահագը, և իմ տղան նույն մանկապարտեզն էին հաճախում:
Առավոտյան, երբ երեխաներին տանում էինք մանկապարտեզ, միշտ հանդիպում էինք ու, որպես համաքաղաքացիներ, զրույցի բռնվում: Վահագը՝ Ֆրունզի տղան, սարսափելի չար երեխա էր ու Ֆրունզը, ամեն անգամ դաստիարակչուհուն կատակով ասում էր.
- Խնդրում եմ, կապեք մահճակալից, որ ձեզ չանհանգստացնի:
Ու մի օր Վահագը մանկապարտեզի պահարանից վերցնում է իմ որդու նախաճաշն ու ուտում: Տղաս սկսում է վիճել Վահագի հետ, ծեծում են իրար, ու դաստիարակներին մի կերպ հաջողվում է նրանց բաժանել:

Մի քանի օր անց, երբ հանդիպեցինք, Ֆրունզն ասում է.
- ՙՄայլի տղա (մենք իրար այդպես էինք դիմում), էդ տղուդ բեր շաբաթըմ մեր տունը պահենք, տղես քիչըմ խելոքնա: Իրեք օր է՝ ձենը չենք լսում, էդ ինչղ է դաստիրակել՚:

Գևորգ Գևորգյան
Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտի ախտաբանական կենսաքիմիայի և ռադիոտոպների բաժնի ղեկավար


- Բայց մի փոքր մեծացավ՝ ի՜նչ փառահեղ տեսք ուներ Վահագնը, աչքիս առաջ է, ձմռան օրերին գլխարկը,  վերարկուն, շարֆը, երբ մեր տուն էր մտնում ու սկսում էր թափով հանվել, մազերը խռիվ էր ու մի թեթև հայելու մոտ ձեռքով ուղղում էր և ուղիղ ճաշասենյակ... Ախր, շշմելու տիպ էր...
... Վահագնը 13-15 տարեկանում մեր տուն հաճախ էր գալիս՝ Կլարայի երեխաների հետ...Դա մի վերերկրային երևույթ էր, ինձանից երևի մի 3 տարի էր փոքր, բայց ես տեսնում էի, որ Վահագնը էս կյանքից չէր, բացառիկ էր... ԽեԷղճ տղա... Որքան եմ արտասվել, երբ մեր կողքին մահացավ՝  Նորքի հոգեբուժարանում...
                                                                                                                                         Կիմա Եղիազարյան


Ваагн Мкртчян, сын Фрунзик Мкртчяна
 

Free Joomla Lightbox Gallery

Печать