Լաերտ Պողոսյան
Ֆրունզիկ Մկրտչյանի հետ հաճախակի ենք հանդիպել մի քանի ընկերներով՝ հատկապես իր կնքահայր, ժող նկարիչ Զուլում Գրիգորյանի հետ Սոլակ գյուղի մեր առանձնատանը։ Հանդիպումները հեռու էին քաղաքի թոհ ու բոհից, մինչեւ ուշ երեկո։
Ֆրունզիկին անժամանակ կորցրինք ազգովի, բայց նրանք ովքեր նրա հետ մի թաս են բարձրացրել, աղ ու հաց են կիսել, ընկերություն են արել, կորցրին յուրովի։
Այսօր որպես մասունք պահպանված է մի ինքնանկար որն իր պատմությունն ունի։ Պատմության փակագծերը ես չեմ բացի, ուղղակի ես իմ ընկերական պարտքը կատարեցի նրա կողքին լինելով իր կյանքի դժվար պահերից մեկի ժամանակ։ Միառժամանակ անց, երբ ամեն ինչ հանդարտվեց նա սեղանի վրայից վերցրեց մի թղթի կտոր, ինչ որ բան խզբզեց եւ մեկնեց ինձ՝ առանց որեւ խոսք ասելու։ Իսկ թե ինչ է մակագրել՝ կարդացեք ինքներդ։
Ահա այսօր ձեզ եմ ներկայացնում Ռոբերտ Մաթոսյան ասածի պես երկու լուսանկար-տարեգրություն։ Ձախից՝ իմ նկարահանած Պաղդասար աղբար ֆիլմից է մի կադր, իսկ աջից՝ այն ինչ արդեն ձեզ պատմեցի։
Լաերտ Պողոսյան
7.07.2020 FB
Լաերտ Պողոսյան և Մհեր Մկրտչյանը