Художественный фильм "На дне"

Фрунзик Мкртчян "На дне"Режиссеры: Фрунзик Мкртчян, Петр Дноян
Оператор: Левон Атоянц
Композитор: Армен Боямян
Художник: Рафаэль Бабаян 
Производство: Арменфильм
Год: 1987
Премьера: 9 октября 1987 (Ереван)

Актеры: Фрунзе Мкртчян, Сос Саркисян, Владимир Мсрян, Карен Джанибекян, Анаида Топчиян, Александр Хачатрян, Азат Шеренц, Артемий Айрапетян, Аида Саркисян, Арега Мартиросян, Варфоломей Ехшатян, Армен Хостикян, Нонна Петросян, Генрих Алавердян, Сергей Мкртчян, Мурад Джанибекян, Тамар Оганесян.
По мотивам одноименной пьесы М.Горького.
Действие разворачивается “на дне” общества, в ночлежке, разнохарактерные обитатели которой ведут каждодневную борьбу за существование, перемежающуюся с отчаянными спорами о смысле



Фрунзик МкртчянМгер МКРТЧЯН:
— Недавно приступил к съемкам телевизионного фильма «На дне» по одноименной пьесе Максима Горького. Активная, напряженная и очень интересная работа над новой постановкой полностью захватила меня. Поэтому, к моему большому сожалению, приходится отказываться от ролей, которые предлагают кинематографисты различных студий страны.
Кстати, я не оговорился, нынешняя постановка - не телеспектакль, съемки проходят не только в интерьерах, но и на натуре. В фильме заняты многие известные армянские актеры, такие, как, например. Сое Саркисян. И я выступаю не только как режиссер-постановщик - играю Барона.

"Советский экран" N14 - 1986


Фрунзик Мкртчян в фильме "На дне"


«Հատակում» երկսերիանոց հեռոստաֆիլմը «Մոռացված կինո» խորագրի ներքո, մեկ տարի առաջ Կինոյի տանը հանդիսատեսին ներկայացրինք… Կայացավ հետաքրքիր քննարկում: Շատերն էին զարմացած, որ Ֆրունզիկ Մկրտչյանը նաև բեմադրող ռեժիսորի փայլուն դերով է հանդես գալիս: Դիտեք այդ ֆիլմը, յութուբում պիտի որ լինի… Իր խոսքով ասած ,,Գորկին այդ պիեսը հայերիս համար է գրել,,:
Դերասանական ինչպիսի հրաշալի խաղ՝ Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Վլադիմիր Մսրյան, Կարեն Ջանիբեկյան, Ազատ Շերենց, Թամար Հովհաննիսյան, Անահիտ Թոփչյան և այլոք: Նրանք բոլորն, առանց բացառության, իրենք իրենց գերազանցում են: Ֆիլմն այսօրվա ու բոլոր ժամանակների համար է....

Լոսանկարները ՝ «Անկրկնելի կինոճանապարհ» գրքից է, որոնք ժամանակին «Ֆիլմ» թերթում են տպագրվել...

Ռոբերտ Մաթոսյանի ՖԲ էջից
4․07․2020

Free Joomla Lightbox Gallery

Печать

Լեւոն Աթոյանցը` "Հատակում" ֆիլմի մասին (A1plus TV)

Ճակատագրի հեգնանք ...

Դրվագ ,,Հատակում,, (Ռեժ. Ֆրունզիկ Մկրտչյան) երկսերիանոց ֆիլմից :Ֆրունզիկ Մկրտչյանի նկատմամբ տածած համաժողովրդական այդքան մեծ սիրո, ամենուր հիացական ընդունելության, կողքից թվացյալ անսահման երջանկության պարագայում, ինձ թվում էր, նա լրիվ մենակ էր: Մենակ էր տանը , մենակ էր դրսում, շրջապատում... Դատարկությունն այդ՝ բեմն ու նկարահանման հրապարակն էին լցնում, նրա կերպավորած անզուգական հերոսներն էին լցնում :
Հիմա էլ բավականին թվով մարդկանց կարելի է հանդիպել, ովքեր կասեն շատ մտերիմ եմ եղել Ֆրունզիկի հետ, Գուցեև այդպես է, սակայն ինքը հոգեկերտվածքով միայնակ մեծություն էր ...
Մի առիթով, երբ Պռոշյան փողոցի վրա գտնվող իր բնակարան բարձրացանք, լուռումունջ պտտվեց սենյակում, հենց էնպես, մեխանիկորեն դատարկ, սառցակալած սառնարանը բացուխուփ արեց ու ասաց. ,,Էհհ՜ մարդիկ էլ կարծում են , թե ես շատ երջանիկ եմ ...,,
Այդքան լայն ընկերական շրջապատ ունենալով հանդերձ, միայն մի սրտացավ մտերիմ ընկեր ուներ՝ Ազատ Շերենցը, որի մահվան հաջորդ օրը՝ դեկտեմբերի 29-ին ինքն էլ վախճանվեց:
Ճակատագրի հեգնանք...
Սիրում էր մարդկանցից փախս տալ, մի որոշ ժամանակ մեկուսանալ, միայնակ մնալ:
Ասում էր ես գնացի, մի քանի օր իմ պալատում կլինեմ, եթե ժամանակ գտնես արի: Խոսքն այն ժամանակվա «Լեչկոմիսիայի» մշտապես իրեն հատկացվող պալատի մասին էր, որտեղ, իբր թե, բուժվում էր:
Շատ չէր մնում `մի չորս-հինգ օր: Սակայն էդ չորս-հինգ օրը բժիշկների ձեռքից պրծում չկար: Ժամը 18-ից հետո կեր ու խում էր, ռեստորանը գլուխը քարով էր տվել: Ես էլ եթե ոչ ամեն օր, ապա մեկ ու մեջ գնում էի: Նախ մինչև պալատի «ներկայացումն» սկսվելը հանգիստ զրուցում էինք, երբեմն էլ «Ֆիլմ» թերթի համար ձայնագրում էի: Ավելի քան 10-15 դիսկ ու կասետ ձայնագրություներ են պահպանվել:
Զարմանալու առիթ չկա. որ հայկինոյի բեմադրող ռեժիսորների շարքում ,,Անկրկնելի կինոճանապարհ,, գրքում ընդգրկել եմ նաև Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանին: Նախ նա իր բոլոր նկարահանված ֆիլմերում, դա կլինի դրսի թե ներսի, ռեժիսուրայի առումով այնքան գաղափարներ է շռայլել, որ եթե էպիզոդ առ էպիզոդ հավաքենք, միայն այդքանն էլ բավական է, որ նրան նաև կինռեժիսոր համարենք: Այդուհանդերձ 1986 թվականին Ֆրունզիկ Մկրտչյանը կինոյում հանդես եկավ նոր ամպլուայով` ռեժիսորի կոչումով: Նա էկրանավորեց իր առաջին ու վերջին՝ Մաքսիմ Գորկու «Հատակում» երկսերիանոց ֆիլմը :
Շատերն ասում էին` ինչո՞ւ հենց Գորկու հատակումը, ինչո՞ւ հենց ռուսական թեմա, մի՞թե հայկական թեմայով սցենար կամ նյութ չկա: Ու պետք էր լսել նրա պատասխանները: Մոտավորապես այսպես. «Որ Գորկու հատակումը ժամանակի և ազգային նյութի սահմանափակումներ չունի, որ այս պիեսը համաշխարհային գործ է»: Օրինակներ էր բերում, որ դեռևս 1936թ.-ին «Հատակում»-ը էկրանավորել է Ժան Ռենուարը, որ այնտեղ հրաշալի դերասանական համաստեղության կա, և որ Ժան Գաբենի լավագույն դերակատարումներից մեկն է: Ասում էր, որ այդ հրաշալի պիեսին 1957 թվականինին անդրադարձել է նաև կինոռեժիսոր Ակիրա Կուրոսավան, այն ռուսական միջավայրից տեղափոխելով ճապոնականի: Իսկ իր համար ամենակարևորը նա համարում էր, որ «Հատակում»-ը դերասաններին բացվելու անսահման հնարավորություններ է ընձեռում:
Աչքիս առաջ է, թե ինչպես Մհեր Մկրտչյանն ամեն օր երկրի տարբեր ստուդիաներից նկարահանումների հրավերների առաջարկություններ էր մերժում: Նա նույնիսկ մերժեց Ռեզո Չխեիձեի` իր այնքան սիրելի «Դոն Կիշոտ»-ում խաղալու խնդրանքը: Ու այս միկրոմթնոլորտում նա սկսեց «Հատակում»-ի էկրանավորումը: Անհնարին է ներկայացնել, թե ինչպիսի երևակայությամբ ու ռեժիսորական ասեմ, ինչասեմ մտքի թռիչքով էր աշխատում կինոբեմադրիչ Ֆրունզիկ Մկրտչյանը. ամենուր` նկարահանման հրապարակում, մոնտաժման ու ձայնագրման սենյակներում: Ով սա տեսել է, ուրեմն կինոարվեստի ստեղծման երջանիկ ստեղծագործական պահերի է ականատես եղել:
Առաջին ցուցադրումն է: Բոլորը լուռ, շունչները պահած դիտում են: Դերասանական ինչպիսի հրաշալի խաղ: Նրանք բոլորն առանց բացառության իրենք իրենց գերազանցում են: Անմնացորդ խաղ` Սատին - Սոս Սարգսյանի, Բարոն - Մհեր Մկրտչյանի, Նաստյա - Թամար Հովհաննիսյանի, Վասիլիսա - Անահիտ Թոփչյանի, դերասան - Վլադիմիր Մսրյանի, Լուկա - Ազատ Շերենցի, Պեպել - Ալեքսանդր Խաչատրյանի կողմից:
Համաշխարհային դրամատուրգիայի այս գլուխգործոցը ռեժիսորը տեղայնացրել է` միաժամանակ պահպանելով ամենակարևորը` համամարդկայինը: Ֆիլմն այնպես է նկարահանած, կարծես Գորկին այս դրաման գրելիս, աչքի տակ այսօրվա հայկական միջավայրն ու դերասաններին է ունեցել: Երկսերիանոց այս ֆիլմով Ֆրունզիկ Մկրտչյանն ասաց, որ ինքը նաև մեծ կինոբեմադրիչ է: Դիտեք և կհամոզվեք:

Ռոբերտ Մաթոսյան
29․12․2021  Ֆեյսբուկ