Հիշել են Ֆրունզին

Фрунзик МкртчянՀուլիսի 4-ը մեծանուն հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 83 տարեկան: Գյումրիում նրա արձանի մոտ ծաղիկներ են դրվել: Մհեր Մկրտչյանի առաջին խաղը սկսվել է Լենինականի պետական թատրոնի բեմից, ուր մարմնավորել է գերմանացի զինվորի կերպարը "Երիտասարդ Գվարդիայում": Իր փայլուն խաղով Ֆրունզիկ Մկրտչյանն անմահացավ հայ դասական կինոյում և բազմաթիվ բեմադրություններում: 1975թ. Ֆրունզիկ Մկրտչյանը Հայաստանի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր է դարձել՝ "Եռանկյունի " ֆիլմում մասնակցության համար, 1978թ. ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր` "Միմինո" ֆիլմում մասնակցության համար, նույն տարում Համամիութենական կինոփառատոնի "Առաջին" մրցանակ լավագույն դերասանական աշխատանքի համար անվանակագի հաղթող է ճանաչվել:

4.07.2013 http://tsayg.am/mainpage/4653-p-s.html

Цайг ТВ (г.Гюмри)

Цайг ТВԳյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում ցուցադրվել է Մհեր Մկրտչյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ "Էն ուրիշ Ֆրունզիկը" վերնագրով: Ֆիլմի համահեղինակներն են Հովհաննես Պապիկյանը և Շուշանիկ Սահակյանը: 53 րոպե տևողությամբ ֆիլմում օգտագործվել են Մհեր Մկրչյանի ձայնագրությունները, հատվածներ նրա խաղացած ներկայացումներից ու ֆիլմերից: Ի տարբերություն նրա մասին պատմող այլ ֆիլմերի, այս մեկում հենց ինքն է պատմում ու ներկայացնում իրեն: "Ֆիլմը ստեղծման օրվանից ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Ֆրունզի մարմնավորած ամեն կերպար ամեն ներկայացման տարբեր էր: Նա սկզբից խաղում էր, հետո կատարելագործվում ու ապրում իր հերոսներով: Այդպես եղավ նաև իր մասին պատմող ֆիլմում: Սկզբից մենք պատրաստեցինք, հետո փոխեցինք, ներկայացվող տարբերակը 12-րդ է",-պատմել է ֆիլմի համահեղինակ Շուշանիկ Սահակյանը: Ֆիլմի ցուցադրությունը նվիրվել է Մհեր Մկրտչյանի ծննդյան 83 ամյակին: Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, փոխմարզպետ Սերյան Պետրոսյանը, արվեստագետներն ու արվեստասերները: Դիտեք տեսանյութը:

http://tsayg.am/mainpage/4738-p-sp-s.html   10.07.2013