Դավիթ Մուրադյան

Давид МурадянДавид Мурадян – писатель и кинокритик, сын известного артиста театра и кино Эдварда Мурадяна и балерины Айкануш Асатрян. Преподает кинотеорию и сценарное искусство в Ереванском Гос. Институте театра и кино. Автор нескольких книг и многочисленных статей в газетах и журналах, которые опубликовались во многих странах, а также ряда сценариев к короткометражным, документальным фильмам.
Долгие годы работал на киностудии «Арменфильм» как член сценарно-редакционной колегии.
Был художественным руководителем киностудии Арменфилм.
80-ые и 90-ые годы вел передачи о кино, про искусства по Общественному телевидению Армении.
Ныне президент армянской национальной киноакадемии,
Ректор Ереванского Государственного Институте театра и кино, член правления российского кинофестиваля Коиношок


Ֆրունզիկ ՄկրտչյանՄհեր Մկրտչյան. Մեր տան զավակը

Եթե Մհեր Մկրտչյանը ֆրանսիացի լիներ կամ իտալացի, այսօր ամբողջ աշխարհը կճանաչեր ու կսիրեր նրան, ինչպես ճանաչում ու սիրում է Ֆերնանդելին կամ Ալբերտո Սորդիին: Դժբախտաբար, հայ էր: Բարեբախտաբար, հայ էր: Մեր հարստությունն էր, որ բեմից ու էկրանից ներհյուսվել էր յուրաքանչյուրիս կյանքին: 
Մենք` հայերս, սիրված դերասաններին անունով ենք հիշատակում: Ընտանիքի անդամի պես: Ասում ենք` Արուսը, Հրաչյան, Ավետը… Նույնիսկ Վահրամ Փափազյանին, որ շեքսպիրյան պատվանդանի վրա էր, որ կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս ապրեց, այդ իսկ պատճառով էլ փոքր-ինչ մեկուսի մնաց մեր գիտակցության մեջ. ճիշտ է, Վահրամ չէինք ասում, բայց էլի, մտերմաբար` Փափազ: Այս մտերմիկության մեջ իր խորհուրդը կար: Վերևներից շողացող աստղի մասին չէր խոսքը, որը, թեև պայծառ, բայց հեռավոր է ու անհասանելի: Այդպիսի դերասաններին գլուխդ թեքած ես նայում. քո և նրանց միջև տարածություն կա: Մինչդեռ մեր մեծերն ուրիշ են: Հավանաբար այն պատճառով, որ թատրոնը ազգային հավաքականության օջախ ու խորհրդանիշ էր մեզ համար, երբ դեռ ոչ մայրաքաղաք ունեինք, ոչ պետություն: Եկեղեցի, դպրոց, թատրոն: Հոգևոր անձ, ուսուցիչ-մտավորական, դերասան: Հիմնաքարեր, որոնք կորցնողը վաղ թե ուշ ամեն ինչ է կորցնում: 
Բայց սա արդեն առանձին թեմա է, թեև` տեղին հիշված, որովհետև մեր թատրոնի ետպատերազմյան սերնդի առաջնակարգ վարպետների շարքում Ֆրունզիկը` նրանց ընկերը, այնուամենայնիվ, ուրիշ էր. ժողովուրդը սիրում էր նրան այնպես, ինչպես հայրը ծուռ զավակին է սիրում:
Ո՞րն է գաղտնիքը, ի՞նչ օրենքներ-օրինաչափություններ է ստեղծում այդ սերը: Ինչպե՞ս է, որ դերասանը դառնում է ավելին, քան դերասան` միավորելով ահելին ու ջահելին, բոլոր նրանց, ովքեր երդվյալ արվեստասերներ են, և նրանց, ովքեր այդպիսին չեն ամենևին, ամենքի մեջ արթնացնում նույն հողին ու ջրին պատկանելու տաք զգացողությունը, իսկ յուրաքանչյուրի մեջ առանձին` մի անկրկնելի, իր դեմքն ու տեսակն ունեցող Ես: 
Այս հարցերը ոչ թե պատասխան որոնելու համար տանք, այլ մտորելու: Չփորձենք վերծանել գեղեցիկ առեղծվածը: Պարզապես դրա հմայքն ու գեղեցկությունը զգանք…

Մեզ, երևի, ծիծաղ շատ էր պետք: Մանավանդ մեր դարը` 15, 37, 41-45 թվականներն ապրելուց հետո: Ֆրունզիկ Մկրտչյանը պարգևեց այդ կենարար ծիծաղը բոլորիս: Կենարար, բայց ոչ անմիտ ու անհեթեթ: Ի սկզբանե նրա ժպիտի խորքերից մի հին տրտմություն ու թախիծ էր ճառագում: Նրա հերոսը այս աշխարհից մի քիչ նեղացած էր: Բայց ներողամիտ ժպտում էր: Մեծահոգի մարդու ժպիտ էր դա, մարդ, ով ապրում է բաց սրտով, և սիրտ, որ տարեցտարի, ֆիլմից ֆիլմ ավելի իմաստուն է դառնում: Ի վերջո, հին փիլիսոփաները մի բան գիտեին, երբ ասում էին, որ սիրտն իր բանականությունն ունի, որի բարձունքները հաճախ աննվաճ են մնում ուղեղի համար…
Կա՞ հայկական կինո առանց Մհեր Մկրտչյանի: Փորձենք նրան անջատել իր ֆիլմերից, և դրանք կդառնան մի ոտքից կաղ: Հիշենք, թե ինչպես աստիճանաբար ավելի դրամատիկ ողբերգական հնչերանգ ստացան նրա դերերը, հոգեբանական խորք ու լայնք, մանավանդ` Մալյանի կինոնկարներում, որոնք նա սիրում ու կարևորում էր իր դերասանական կենսագրության մեջ, իսկ հետո եղբոր` Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերում, երբ նա` Մհերը, նույնացավ իր բնօրրանի` Գյումրիի հետ: Սա նրա ակունքն էր, որ տիեզերական անխախտ օրենքով կոչվում է դարձ ի շրջանս, բայց Մհերի մեջ շատ բան կար նաև Թումանյանի հայից, Պարոնյանի հայից, Սարոյանի հայից, մի խոսքով` ամենքիցս:
Իհարկե, նրա ոսկեբեր երակը կինոն քիչ պեղեց: Ավելի քիչ, քան պարտավոր էր, թեև շատերը չէ, որ կարող են մրցել նրա հետ Հայաստանում և Հայաստանից դուրս նկարահանված ֆիլմերի քանակով: Թատրոնը, ի դեպ, ավելի քիչ ստացավ նրանից, աններելիորեն քիչ: Համաշխարհային դրամատուրգիայում սքանչելի կերպարներ կային, որ կարծես հենց նրա համար էին գրված: Բեմադրող էր պետք:Համենայնդեպս, Ֆրունզիկը բացառիկ երջանկութան արժանացավ` համազգային սիրո: Որովհետև իր արվեստով երջանկություն պարգևեց մարդկանց: Ահա և մոտեցանք այն պատասխանին, որը գտնելու մտադրություն չունեինք. սիրո գինը սերն է: Փողոցով քայլում էր նա` յուրաքանչյուրը ժպտում, ջերմանում էր նրան տեսնելով: Ավելին հարկավո՞ր է արդյոք դերասանին: Ավելին հարկավո՞ր էր մեզ…
Մեկ տարի առաջ, ձմեռային սառնաշունչ մի օր, օպերային հրապարակում տոնածառ էր դրված, օպերայի ներսում` Մհեր Մկրտչյանի անկենդան մարմինը: Իր հին ու տաղանդավոր ընկերոջը` Շերենցին, մի քանի օր առաջ էր հրաժեշտ տվել և շտապել էր նրան միանալու: Իր կատակն էր: Ասում էր. «Շերենց, դու դառնալու ես հարյուր տարեկան և նոր միայն մեռնես: Էդ ժամանակ էլ ես քո ետևից կգամ»: Դժբախտաբար, թիվը սխալ էր գուշակել: 
Տարին թռավ, անցավ: Ժամանակները, սակայն, մի զարմանալի հատկություն ունեն: Դրանք ավելի ու ավելի են մոտեցնում մեզ մեծ արվեստագետներին: Որքան հեռանա Ֆրունզիկ Մկրտչյանը, այնքան ավելի կմոտենանք նրան, որովհետև յուրաքանչյուր անգամ, երբ նա ժպտա մեզ էկրանից, կվերադառնա նրա անմեռ հոգին` հիշեցնելով մեզ հին օրերի երգը, հիշեցնելով մեր խինդն ու թախիծը: 

Azg ԱԶԳ АзгԴավիթ Մուրադյան
"ԱԶԳ" 29.12.1994թ




- Մեզ, երևի, ծիծաղ շատ էր պետք... Ֆրունզիկ Մկրտչյանը պարգևեց այդ կենարար ծիծաղը բոլորիս: Կենարար, բայց ոչ անմիտ ու անհեթեթ: Ի սկզբանե նրա ժպիտի խորքերից մի հին տրտմություն ու թախիծ էր ճառագում: Նրա հերոսը այս աշխարհից մի քիչ նեղացած էր: Բայց ներողամիտ ժպտում էր: Մեծահոգի մարդու ժպիտ էր դա...

©Դավիթ Մուրադյան

Печать

Մենք դեռ կհանդիպենք

Գալյա Նովենց և Ալբերտ ՄկրտչյանՖիլմերի միջև դիպաշարի ընդ­հանրություններ չկան։ Դրանց միավորողը ռեժիսորի կենսահայեցողությունն է, ստեղծագործա­կան սկզբունքների հետևողական զարգացումն ու խորացումը և, որ ամենակարևորն է, կյանքի այն շերտերի և մարդկային այն բնա­վորությունների արտացոլումը, որոնք, ինչպես ցույց են տալիս Մկրտչյանի լավագույն կինոնկար­ները, առավել հարազատ են նրան։

«Մեր մանկության տանգոն» վերհուշ է։ Պատերազմի վերքերը դեռ մխում են նրա հերոսների հոգիներում։ Եվ գուցե հենց այդ վերքերը, բազում զրկանքները, կորուստներն ու խաղաղ կյանքի կարոտն են կրկնապատկել ապ­րելու, սիրելու, հին ու նոր երա­զանքների ետևից ինքնամոոաց մոռանալու նրանց կիրքը, այդ աստիճան զգայուն դարձրել ուրիշի ցավերի նկատմամբ, և զարմանալիորեն  տոկուն՝ ճակատագրի հար­վածների հանդեպ։

Այս ֆիլմն աոաջին իսկ կադ­րերից մի անդիմադրելի ձգողա­կան դաշտի մեջ է առնում հան­դիսատեսին։ Կինոնկարի հերոսու­հու՛ Սիրանույշի հետ (դերասա­նուհի Գալյա Նովենցի փայլուն անձնավորմամբ այս կերպարը դառնում է վերջին տարիների հայկական էկրանի ամենանշա­նակալի ձեռքբերումներից մեկը) մենք անցնում ենք ծիծաղի ու ար­ցունքների, հուսահատության ու հույսի, հիասթափությունների ու հաղթանակների միջով, նրա հետ կարոտում ու սիրում, տխրում ու պայծառանում։ Մենք հաղորդակ­ցվում ենք ժողովրդի բարոյական կեցության պարզ ու իմաստուն ակունքներին, որոնք ապրելու ուժ են տալիս. թե՛ Սիրանույշին, թե՛ նրա հետ առնչվող մարդկանց, թե՛ մեզ…

Ֆիլմում մենք հիանում ենք Մհեր Մկրտչյանի դերասանական տաղանդի ևս մի նոր դրսևորմամբ։ Դերասանը հայտնագոր­ծում է ողբերգականի ու կատա­կերգականի բևեռների միջև խարսխված մի բնավորություն, որ առինքնում է իր շիտակությամբ, ազնիվ «խենթությամբ»՝ հիշեցնում  հերոսներին։  Էկրանի վրա մի բակի տարիների գրությունն է, որ մերվում է հայ­րենի երկրի մեծ կենսագրությա­նը, արտացոլում բոլոր այն սոցիալական, հոգեբանական ու կենցաղային հեղաբեկումները, որ կատարվում են Հայաստանում խորհրդային իշխանության հաս­տատման աոաջին տարիներից մինչև ճակատագրական 41 թվա­կանը, երբ ժողովուրդը սրբազան պատերազմի ելավ իր ազատու­թյունն ու իդեալները հիտլերյան զավթիչներից պաշտպանելու հա­մար։

Ֆիլմի հեղինակները նպատակ են ունեցել ցույց տալ, թե ինչպես են աստիճանաբար ձևավորվում նոր կյանքի հիմքերը, թե հոգևոր ու բարոյական ինչ պաշարներով է ժողովուրդը կառուցում իր վաղ­վա օրը և դիմագրավում պատե­րազմի արհավիրքներին։

Մանուկ հանդիսատեսին է հասցեագրված «Մենք դեռ կհան­դիպենք» կինոնկարը, որի հիմ­քում Կարեն Սիմոնյանի «Ցտե­սություն, Նաթանայել» վիպակն է (սցենարի հեղինակ՝ Անդրեյ Վերդյան, ռեժիսոր`Լևոն Գրիգորյան)։ Իսկ կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցը Կենտրոնական հե­ռուստատեսության պատվերով նկարահանել է «Հեծլալորին սպասում են» արկածային կինո­նկարը (սցենարի հեղինակներ՝ Ալեքսան Մեխակյան, Դմիտրի Կեսայանց)։ Գործողությունների համար ժամանակաշրջան ընտրե­լով տասնիններորդ դարի երկ­րորդ կեսը, հեղինակները փորձել են ստեղծել «բարի ավազակի»՝ արդարության և աշխատավոր մարդկանց շահերի համար «այս աշխարհի հզորների» դեմ մարտնչող ռոմանտիկ հերոսի կեր­պար, որին անձնավորել է դե­րասան Վլադիմիր Քոչարյանը։ Այս կինոնկարի համար հիմք է ծառայել Պ. Պռոշյանի հանրա­հայտ «Հունոն» վեպը։

Կինոաշխարհ-logoԴավիթ ՄՈԻՐԱԴՅԱՆ
"Կինոաշխարհ" 15 Փետրվար 2021