Հայկ Կիսեբլյան
«Տղամարդիկ» արձանախումբը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում, Մարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։
Արձանախումբը պատկերում է Էդմոնդ Քեոսայանի 1972 թվականին նկարահանած նույնանուն կինոնկարի հերոսներին՝ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գևորգյան) և Սաքոյին (Արմեն Այվազյան), տեղադրվել է 2007-ին։
1,97 մետր բարձրությամբ հուշարձանը կառուցված է բրոնզից։ Կինոժապավենի տեսքով պատրաստված պատվանդանին ռուսերեն գրված են կինոնկարի ստեղծագործական խմբի անդամների անունները։
Էդմոնդ Քեոսայանի 70-ամյակին և ֆիլմի ստեղծման 35-ամյակին նվիրված արձանի ստեղծման մտահղացումը պատկանում է ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի որդիներին՝ Դավիթին և Տիգրանին, ովքեր որպես արձանի հեղինակ հրավիրեցին իրենց ընկեր քանդակագործ Դավիթ Մինասյանին։
«Տղամարդիկ» ֆիլմի չորս հերոսներին հուշարձանը տեղադրված է հենց այն վայրում, որտեղ նկարահանվել է ֆիլմը։
2006 թվականին մեկնարկած արձանախմբի ստղծման աշխատանքների ընթացքուն, որպես բնորդ, մի քանի անգամ ծառայել է անվանի արտիստ Արամոն, ավ արտաքնապես բավականաչափ նման է իր հորը՝ Արամի դերակատար Ավետիք Գևորգյանին։
2007-ի հոկտեմբերի 13-ին, արձանախմբի բացման հանդիսությանը, պատվավոր հյուրերի շարքում էր նաև արձանախմբում պատկերվածներից միակ ողջ մնացած դերասանը՝ Արմեն Այվազյանը, ով ծանր և երկարատև հիվանդությունից մահացավ, հուշարձանի բացման օրվանից ընդամենր 1 ամիս անց:
http://www.photoart.biz/2016/01/blog-post_24.html#sthash.s9SyqV3o.dpuf
Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի
Free Joomla Lightbox Gallery