«Ֆրունզիկ Մկրտչյան. լուրջ ժպիտով» փաստագրական ֆիլմ

«Ֆրունզիկ Մկրտչյան. լուրջ ժպիտով» փաստագրական ֆիլմ  «Ֆրունզիկ Մկրտչյան․ Լուրջ ժպիտով» փաստագրական ֆիլմը նվիրված է տաղանդաշատ և սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին: Այն համակողմանի ներկայացնում է նրա կյանքն ու ստեծագործական գործունեությունը, որ միաձուլված, միմյանց լրացնող դրվագներով արտահայտվում են ֆի Ֆիլմում Ֆրուզիկի գործընկերները, ծանոթները, հարազատներն ու հարևանները պատմում են, թե ինչպես է տեղի ունեցել նրա առաջին բեմելը, անցած ճանապարհը թատրոնում և կինոյում, ներկայացնում են հետաքրքիր դրվագներ կյանքից:
Ֆիլմն ունի ակադեմիական կառուցվածք, որտեղ հարցազրույցների, կենդանի էպիզոդների, հեղինակային տեքստի ու արխիվային նյութերի միջոցով պահպանվում է պատմողական ու վերլուծական շարադրանքը: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատվերով:

http://orderfilm.am/frunzik-mkrtchyan/?lang=hy