«Лексус» красный. Я же из Советского Союза!» Удивительные истории одного из лучших футболистов СССР

ishtoyan-levonЮрий Голышак отыскал под Лос-Анджелесом легендарного советского футболиста Левона Иштояна
Иштоян был очень знаменит.
Быть может, слово «знаменит» и не годится. Иштояна обожали. Про Иштояна писали рассказы — самый забавный посвящен был приезду Левона в далекое селение. Где по такому случаю приключился веселый переполох. Перерезали всех кур, всех поросят. Столы ломились!
Ждали, вглядываясь в пыльную даль, все — и наконец дождались. Вон она, белая «Волга» с номером 00-08.
Я читал эти бесхитростные рассказы из 70-х и улыбался. Что-то хотелось выписать — и я себя не сдерживал. Выписывал. Вот это, например:
«Иштоян, продолжая улыбаться, опустил руки, гаркнул: «Шноракалем, жоховурт джан!» («Спасибо, родной народ!») и добавил скороговоркой: «Футбол-режим-Киев-Блохин», — тогда, когда тонкий голосок где-то рядом пропищал: «Дядя Левон! Дядя Левон!»
...каждым проходом по правой бровке он тянул свой «Арарат» наверх — и дотянул до золотого дубля в 73-м. Увековечивали «дядю Левона» не только в книжках — еще и в кино. Вы же помните, как в фильме «Мимино» Фрунзик, покидая Москву, утешал Бубу:
— Ааа. Слушай, что ты хочешь! Если женщина каждый день артистов видит, академиков видит, космонавтов видит, Иштояна видит... Может вот так потрогать... Ты кто такой для нее?

«Кикабидзе любит одну стюардеску, а она не пришла»


— Помните, как впервые услышали фразу в «Мимино» — «Иштояна видит»?
— Еще бы! Я чуть со стула не упал! Мы с Фрунзиком дружили, он тоже из Ленинакана. Даже там соседствовали — только я был еще маленький. Потом и в Ереване жили рядом. От театра Сундукяна идешь на два квартала вниз — его дом. Все время встречались. А потом вдруг Фрунзик пропал, месяцев шесть не вижу. Всполошился: что случилось? Потом собираюсь на рынок — о-па, он навстречу! «Ты где пропадал, дорогой?» — «Полгода на съемках, в грузинский фильм меня пригласили. Очень хороший режиссер, сценарий тоже ничего. Встречаются грузин и армянин в Москве. Кикабидзе любит одну стюардеску, а она не пришла... Знаешь, долго рассказывать. Потом посмотришь. Называется «Мимино». Помолчал — и вдруг оживился: «Знаешь, Лева, я про тебя такое сказал! Увидишь — обалдеешь!»
— Так и случилось.
— Между прочим, в сценарии никакого Иштояна не было. Фрунзик говорит в грузовике: «Слушай, что ты хочешь! Если женщина каждый день артистов видит, академиков видит, космонавтов...» Вдруг Данелия прерывает: «Стоп! Чего-то не хватает. Артистов, академиков и космонавтов — мало. Отдыхаем пятнадцать минут, что-то придумываем». Потом подходит: «Фрунзик, готов?» — «Начинаем...» И выдает — «Иштояна видит!» На этой фразе Данелия просто упал.
— Да и я бы упал.
— «Вот! То, что надо! Оставляем! Гениально, Фрунзик, гениально! Браво!» А я счастлив был, когда услышал. Не у каждого такое наслаждение случается. Вот вы хотели бы, Юра-джан, чтоб про вас в фильме так сказали?
— «Голышака видит»? А звучит.
— Меня до сих пор этой фразой что в Грузии, что в Ереване встречают: «Ооо, Иштояна видит! Можно тебя потрогать?» Спасибо Фрунзику.
— Был бы я рядом — тоже попросил бы вас потрогать.
— Спасибо, Юрочка! Ты когда доедешь до Америки — обязательно моим гостем будешь. Не волнуйся.
— Хорошо, не буду. Последняя встреча с Фрунзиком?
— Это уже в Америке. Он приехал в Глендон, остановился в гостинице. Каждый день его видел! Но здоровье уже было не то.
— В команде что говорили про этот фильм?
— Да каждому хотелось, чтоб его имя звучало в фильме. Конечно, когда люди на улице говорили: «Иштояна вижу! Можно потрогать?» — ребятам из команды это не очень нравилось.
— Завидовали?
— Ну а как иначе? Конечно. Это везде было бы.
— Тут отыскал вашу фотографию в самолете — с подписью: «Вот так стюардессы видели Иштояна».
— Знаю эту фотографию. Мне тоже нравится.

Юрий Голышак
https://www.sport-express.ru/football/local/reviews/legendarnyy-sovetskiy-futbolist-kotorogo-nazyvali-v-filme-mimino-kak-levon-ishtoyan-zhivet-v-ssha-1700661/?fbclid=IwAR2RB78Lfrbb35ahZoSb9ZmpHNuWDNI9gesh-6f4eqMAxlAJ_0B2S9yQn1M

Статья опубликована в газете под заголовком: ««Мой «Лексус» красный. Я же из Советского Союза!»»
№ 8259 14 августа 2020


Աշխարհի հայերը ● Ashxarhi Hayer ● Армяне мира
Լևոն Իշտոյան ● Levon Ishtoyan ● Левон Иштоян

Shant TV (2019)


 

Печать

Ի՞նչ ստացա պետությունից։

Միայն տալիս էի։ Որպեսզի թույլ տան մեկնել, հանձնեցի բնակարանս». հատված ԼԵՎՈՆ ԻՇՏՈՅԱՆԻ հարցազրույցից, որը հետաքրքիր գաղտնիքներ է բացահայտում

Ստորև Ձեզ ենք ներկայացնում Երևանի «Արարատի» հռչակավոր հարձակվող Լևոն Իշտոյանի՝ իր մարզական կարիերայի ավարտից ի վեր տված առաջին մեծ հարցազրույցից հատված:

ԲՆԱԿԱՐԱՆԸ ՏՎԵՑ ԱՄԵՐԻԿԱ ՄԵԿՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

․․․ - 88-ին գիտակցո՞ւմ էիք, որ ընդմիշտ եք մեկնում։
- Այո, այո։ Ասացի՝ «մեկնում եմ», ուրեմն վերջ։ 20 տարի ֆուտբոլում էի, ի՞նչ ստացա պետությունից։ Միայն տալիս էի։ Որպեսզի թույլ տան մեկնել, հանձնեցի բնակարանս։ Նույնիսկ չվաճառեցի։
- Այ քեզ բան։
- Քիչ ավելի ուշ Նահանգներ տեղափոխվեցին ընկերներս՝ Սերգեյ Բոնդարենկոն և Արմեն Սարգսյանը։ Երևի գիտեք նրանց։
- Իհարկե, հայտնի ֆուտբոլիստներ են։
- Սերգեյը եկավ 92-ին, երբ արդեն Կոմունիստական կուսակցությունը չէր ղեկավարում։ Նա պահել էր Երևանի իր բնակարանը։ Իսկ ես ընտրություն չունեի։ Կա՛մ հանձնիր, կա՛մ ոչ մի տեղ չես գնում։ Իսկ բնակարանը շքեղ էր՝ 4 սենյականոց, որը գտնվում էր հենց քաղաքի կենտրոնում՝ շուկայի մոտ։ Ասացի՝ «վերցրեք, խնդրեմ»։
- Ո՞վ է այնտեղ հիմա ապրում։
- Լենինականի շրջկոմի նախկին երկրորդ քարտուղարը։ Համար երկրորդ կոմունիստն էր։ Անունը Տաճատ է, ազգանունը չեմ հիշում։ Այն ամենն, ինչ հիմա ասում եմ, ասում եմ անկեղծ, ոչինչ չեմ թաքցնում։

ՍՊԻՏԱԿ «ՎՈԼԳԱ»՝ 00-08 ՀԱՄԱՐՆԵՐՈՎ
- Ամբողջ Երևանը գիտեր Ձեր սպիտակ «Վոլգան», որի համարներում միայն ութեր էին։

- Դա՞ էլ եք հիշում։ Օ՜, ես կարծում էի՝ միայն ես եմ հիշում։ Շնորհակալ եմ։ Միայն թե համարները զրոներով էին՝ 00-08։ Այդ «Վոլգայի» հետ կապված պատմություն կա։ 73թ․-ին վերցրինք Գավաթն ու հաղթեցինք մրցաշարում, թիմը հոյակապ էր։ Երբ խաղաշրջանը լավ սկսեցինք, հանրապետության մինիստրների խորհուրդը Մոսկվայից 16 հատ «Վոլգա» խնդրեց, որ խաղաշրջանի վերջում բոլորը ստանան։ Դառնում ենք չեմպիոն, այդ 16 մեքենաները գալիս են Երևան։ Գիտե՞ք՝ ինչ եղավ հետո։
- Ինչ-որ սխալ բա՞ն։
- Ընկերներիցս մեկն ասաց․ «Լյովա, արագ գնա «Վոլգայիդ» հետևից, թե չէ չես ստանա։ 10 մեքենա արդեն վաճառել են»։ Պատկերացնո՞ւմ ես, Յուրա ջան։
- Այ քեզ բան։
- Չե՞ս հավատում՝ Երևանում մեր տղերքին հարցրու։ Բոլորը կհաստատեն։ Ամբողջ թիմին 5 «Վոլգա» մնաց։
- Ո՞ւմ տվեցին։
- Ինձ, կապիտան Հովհաննես Զանազանյանին, դարպասապահ Ալյոշա Աբրահամյանին, Անդրեասյանին ու Մարգարովին։ Վերջ։ Անհարմար էի զգում այդ մեքենայով շրջել, ազնիվ խոսք։ Ամեն անգամ, երբ դրանով մարզումների էի գնում, տղերքն այնպես էին նայում․․․ ախր ընկերներ ենք։ Չէի կարողանում նստել այդ «Վոլգայի» մեջ։ Արագ վաճառեցի։
-․․․ Ձեր մասին միլիոնավոր զվարճալի պատմություններ են պտտվում։

- Օ՜, դրանք շատ են․․․ երբ Կիևին երկու գոլ խփեցի, սկսվեց։ Ես, ախր Լենինականում եմ ծնվել։ Գյումրեցի եմ։ 

Իշտոյան_ՊելեՊատմում են, որ երբ Գյումրի է ժամանում Պելեն քաղաքում քայլելիս նրան ոչ ոք չի ճանաչում։
Մոտենում է մեկին․
«Ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն եմ», նա էլ պատասխանում է․
«Վա՜յ, Լևոնիգ ջան, ինճըղ էլ սևցել էս․․․․․․»

- Գյումրիում ասում են՝ պատրաստվում էին ձեր հուշարձանը դնել։
- Թույլ չտվեցին։
- Ինչ տխուր է։
- Դե, Լենինի հուշարձանի մեջքին «8» էին նկարել․․․ Անեկդոտ է։

«ԿԻԿԱԲԻՁԵՆ ՄԻ ՈՒՂԵԿՑՈՐԴՈՒՀՈՒ ԷՐ ՍԻՐՈՒՄ, ԻՍԿ ՆԱ ՉԵԿԱՎ»

- Հիշո՞ւմ եք, թե ինչպես առաջին անգամ «Միմինոյում» հնչեց «Իշտոյանին է տեսնում» արտահայտությունը։
- Բա, իհարկե։ Քիչ էր մնում աթոռից ընկնեի։ Մենք Ֆրունզիկի հետ ընկերներ էինք, նա նույնպես Լենինականից է։ Այնտեղ անգամ հարևաններ էինք, միայն թե այն ժամանակ ես դեռ փոքր էի։ Երևանում էլ մոտ էինք ապրում։ Սունդուկյան թատրոնից երկու փողոց ներքև նրա տունն էր։ Հաճախ էինք հանդիպում։ Մի օր էլ Ֆրունզիկը կորավ, վեց ամիս չերևաց։ Խառնվեցի իրար՝ հո բան չի պատահել։
Մի օր էլ շուկա էի գնում և հո՜պ, դիմացս հայտնվեց․ «Ո՞ւր ես կորել, սիրելիս», թե բա․ «Կես տարի նկարահանման էի, վրացական ֆիլմի նկարահանման են հրավիրել։ Շատ լավ ռեժիսոր է, սցենարն էլ ոչինչ։ Վրացին ու հայը հանդիպում են Մոսկվայում։ Կիկաբիձեն մի բորտուղեկցորդուհու է սիրում, իսկ նա չի եկել․․․ գիտես՝ պատմելով երկար է։ Կնայես հետո։ «Միմինո» է կոչվում»։ Լռեց, հետո հանկարծ աշխուժացավ․ «Լյովա, այնտեղ քո մասին այնպիսի բան եմ ասել, տեսնես՝ կշշմես»։
- Այդպես էլ եղավ։
- Ի դեպ, սցենարում ոչ մի Իշտոյան էլ չի եղել։ Ֆրունզիկը բեռնատարի մեջ ասում է․ «Լսիր, բա ի՞նչ ես ուզում։ Եթե կինն ամեն օր արտիստների է տեսնում, ակադեմիկոսների է տեսնում, տիեզերագնացների․․․»։ Հանկարծ Դանելիան ընդհատում է․ «Ստոպ։ Ինչ-որ բան պակասում է։ Արտիստներ, ակադեմիկոսներ ու տիեզերագնացները քիչ են։ Տասնհինգ րոպե հանգիստ, մի բան կմտածենք»։ Հետո մոտենում է․ «Ֆրունզիկ, պատրա՞ստ ես», Ֆրունզիկն էլ պատասխանում է․ «Սկսում ենք․․․» ու սցենարի արտահայտության վրա է միանգամից իմպրովիզ անում․ «Իշտոյանին է տեսնում»։ Դանելիան ծիծաղից ընկնում է․ «Այ, այն է, ինչ պետք է։ Թողնում ենք։ Հանճարեղ է, Ֆրունզիկ, հանճարե՜ղ։ Բրավո»։
- Ես իսկապես երջանիկ էի, երբ լսեցի։ Ամեն մեկին այդպիսի վայելք չի վիճակվում։ Այ, դուք, Յուրա ջան, կուզեի՞ք, որ Ձեր մասին ֆիլմում այդպես ասեին․ «Գոլշակին է տեսնում»։ Վատ չի հնչում, չէ՞։ -Ինձ մինչև հիմա թե՛ Վրաստանում, թե՛ Երևանում այդ արտահայտությամբ են դիմավորում․ «Օ՜, Իշտոյանին է տեսնում։ Կարելի՞ է Ձեզ դիպչել»։ Շնորհակալություն, Ֆրունզիկին։
․․․- Իսկ թիմում այդ ֆիլմի մասին ի՞նչ էին ասում։
- Յուրաքանչյուրն էլ ուզում էր, որ ֆիլմում իր անունը հնչեր։ Իհարկե, երբ փողոցում մարդիկ ասում էին․ «Իշտոյանին եմ տեսնում։ Կարելի՞ է դիպչել», դա թիմի տղաներին այնքան էլ դուր չէր գալիս։
- Նախանձո՞ւմ էին։
- Բա, իհարկե։ Ամեն տեղ էլ նույնը կլիներ։
- Գտել եմ Ձեր լուսանկարը ինքնաթիռում, մակագրված է․ «Այսպես են ուղեկցորդուհիները տեսել Իշտոյանին»։
- Գիտեմ այդ լուսանկարը, ինձ էլ է դուր գալիս։
«Ուկրաինացիներն ունեն Գավաթի եզրափակչի տեսագրությունը, բայց վաճառում են»։
- Եթե հնարավոր լիներ սեփական անցյալից միայն մեկ խաղ վերանայել, որը կընտրեի՞ք։
- Գավաթի եզրափակիչն ընդդեմ Կիևի «Դինամոյի»։ Ֆենոմենալ խաղ էր։
- Տեսագրություն կա՞։
-Ես չունեմ։ Միայն խամրած դրվագներ են՝ իմ երկու գոլերը։ Կիևն այն ժամանակ ֆենոմենալ թիմ էր, հետո նրանք ամբողջ Եվրոպան ջախջախեցին։ 10 տարի բոլորին սարսափի մեջ էին պահում։ Բայց 73-ին Մոսկվայում մենք հաղթեցինք։ Ասում են՝ ուկրաինացիները խաղի տեսագրությունն ունեն, բայց վաճառում են։ Անվճար չեն ուզում տալ։ Ես տղերքին հարցրել եմ՝ ոչ մեկ ժապավեն չունի։
․․․- Հրաշք էր Ձեզ համար։ Մեկ գոլ՝ վերջին րոպեին, ևս մեկը՝ լրացուցիչ ժամանակում։
- Այն ժամանակ ուրիշ ձև էին խաղում․ եթե լրացուցիչ ժամանակն ավարտվում էր ոչ ոքի, հաջորդ օրը նորից էին խաղում։ Եվ ահա, լրացուցիչ ժամանակից առաջ Սիմոնյանն անգամ ադմինիստրատորներին խնդրեց դուրս գալ հանդերձարանից։ Մնացինք միայն մենք ու նա։ Լռեց, հայացքով անցավ բոլորիս վրայով․ «Մեկ հարց ունեմ․ «ի՞նչ ենք անում այսօր»։ Բոլորս աչքներս խոնարհած, անուժ կանգնել էինք։ Նա ձայնը բարձրացրեց․ «Եթե այսօր չհաղթենք, վաղը ուշ կլինի։ Պիտի մեռնենք, բայց հաղթենք»։
- Հաջորդ օրը իրո՞ք «ուշ կլիներ»։
- Հարյուր տոկոսով։ «Ֆիզիկայի» առումով Կիևի հետ ոչ ոք համեմատվել չէր կարող։ Իսկ մեր թիմը, օրինակ, հասակով ամենափոքրերից էր։ Գլխով գոլ գրեթե չէինք խփում։ Բայց այդ երեկո դուրս եկանք դաշտ և լրացուցիչ ժամանակում ջախջախվեինք նրանց։ Լարածի պես էինք վազում։ Կիևը նման ճնշում չէր սպասում։ Մենք կարողանում էինք մեզ հավաքել։ Անգամ ինքնուրույն, առանց մարզիչների հանդիպում էինք․ «Ինչքան էլ լավ թիմ լինի, տասը տարի անց կմոռանան, եթե ոչինչ չշահի։ Կա՛մ Գավաթը, կա՛մ չեմպիոնատը պետք է հաղթել»։ Այդ տարի ամբողջ աշխարհն իմացավ, թե ովքեր են հայերը։
․․․- Պատկերացնում եմ, թե ինչպես Ձեզ դիմավորեց Երևանը, երբ ժամանեցիք Գավաթով։
- Մեզ Դոնեցկը դիմավորեց։ Մոսկվայից անմիջապես գնացինք «Շախտյորի» հետ խաղալու։ Ջիգյարով տղերք էին, թվում էր՝ հենց դաշտի մեջտեղում ուզում են սպանել մեզ․․․ բայց հետո Երևանում ինչ էր կատարվում․․․ մարդիկ ծառերից էին կախված, ճանապարհի ամբողջ երկայնքով սեղաններ էին բացված։ Բոլորն ուտում-խմում են, երաժշտություն էր հնչում։
- Պատկերացնում եմ։
- Մենք անգամ տուն չմտանք՝ միանգամից բազա գնացինք։ Էհ, Յուրոչկա, ինչ հուշեր են․․․
- Ասում են՝ Հայաստանում մորթել էին բոլոր հավերին։
- Չեմ բացառում։ Այ, երբ «Զենիթին» հաղթեցինք 3։2 հաշվով, արդեն հաստատ բոլոր հավերին տապակեցին։ Շատ ծանր խաղ էր։ Այդ երկու ուկրաինական թիմերից հետո ուժասպառ էինք եղել։ Յուրա ջան, անհնար է դա պատմել։ Երբեմն թվում է, թե այդ ամենը հեքիաթ է եղել, երազ։ Չեմ ուզում գլուխ գովել, բաց այն «Արարատը» հզոր թիմ էր։ Այսօր նայում եմ «Բարսելոնային»՝ մենք ճիշտ այդպես էինք խաղում։ Չեմպիոն դառնալուց հետո մինչև առավոտ քաղաքում քայլում էինք։ Ոչ ոք տուն չէր գնում։

https://nurblog.info/2022/06/10/inch-staca-petutyunic/?fbclid=IwAR1ZncIty_Q-xl1fpfqHmxBJ3lVFtGVr3Arev086NijLZWqV8o7brHM3Y9k

Պելեն, Ֆրունզիկն ոՒ Լենինի արձանը

Левон Иштоян ● Levon Ishtoyan ● Լևոն ԻշտոյանԳավաթի եզրափակչում խփած երկու գոլերի շնորհիվ երկրպագուները տարբեր պատմություններ էին հորինել Իշտոյանի մասին: Ոմանք առաջարկում էին Լենինի արձանի տեղում Իշտոյանի արձանը տեղադրել, մյուսներն էլ համոզված էին, որ նրա ոտքերը գնել է հայտնի թանգարաններից մեկը:
Նրա անվան շուրջ հյուսված անեկդոտներն էլ անթիվ էին, դրանցից մեկի համաձայն Պելեն գալիս է Լենինական ու զարմանում, որ իրեն չեն ճանաչում: Նա հայտարարում է, թե աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստն է: Պատասխանն այսպիսին է լինում. «Վայ, Իշտոյան ջան, այս ինչքան ես սեւացել»:
Իշտոյանի մասին բոլորը սկսեցին խոսել նաեւ «Միմինո» ֆիլմի շնորհիվ: Ֆրունզիկ Մկրտչյանն ու Իշտոյանը Փակ շուկայի մոտ էին ապրում ու շատ մտերիմ էին: Երկուսն էլ հաճախակի էին բացակայում քաղաքից, բայց նրանց հանդիպումները միշտ շատ ջերմ էին լինում: Հայկական կինոյի ու ֆուտբոլի աստղերի մի այդպիսի հանդիպման ժամանակ էլ Իշտոյանն իմացավ ֆիլմի մասին:
«Ֆրունզիկը պատմեց, որ նկարահանվել է մի ֆիլմում, որտեղ հիշատակել է իմ մասին ու ասաց հետեւյալը. «Այնպես եմ քեզ մեծարել, կտեսնես»: Նա ինձ պատմեց  ֆիլմի ողջ սյուժեն ու առավել մանրամասն խոսեց այդ դրվագի մասին, որ ինքն իմպրովիզ է արել ու ասել. «Իշտոյանա վիդիտ (Իշտոյանին է տեսնում)»: Այդ դրվագն այնքան է դուր եկել ռեժիսորին, որ նա համբուրել է Մկրտչյանին ու ասել, որ ֆիլմը հաստատ սիրվելու է:
{youtube}v=h-f4ZiFNEcc|640|450|0{/youtube}
Իշտոյանին մնում էր միայն անհամբերությամբ սպասել ֆիլմի ցուցադրմանը: Բայց նախ այն տեսնելու հնարավորություն ունեցան Վրաստանում, որտեղից Իշտոյանի ընկերները զարմացած զանգահարում էին նրան: Այդտեղից էլ «Իշտոյանա վիդել» արտահայտությունը թեւավոր խոսք դարձավ, իսկ յուրաքանչյուր հայ երկրպագու մինչեւ օրս էլ իր պարտքն է համարում անպայման տեսնել մեծ ֆուտբոլիստին:

madianax-logoՀասմիկ Բաբայան
11.12. 2015
https://sport.mediamax.am/am/news/legends/16410
https://sport.mediamax.am/ru/news/legends/16410