Երեք գիրք Մհեր Մկրտչյանի մասին
Մհեր Մկրտչյանի մասին մեկ գիրք չէ, որ գրվել է: Շատերն են նրա մասին հուշեր ու աշխատություններ գրել, բայց ոչ բոլորն են դերասանին ներկայացրել ինչպես հարկն է: Կինոքննադատ Զավեն Բոյաջյանն ասում է, որ հատկապես դերասանի մահից հետո լույս տեսած գրքերը հաճախ չեն ներկայացրել մեծ արվեստագետին այնպիսին, ինչպիսին նա իրականում էր: Դա է պատճառը, որ հանճարեղ դերասան Մհեր Մկրտչյանի մասին լույս կտեսնի չհրապարակված լուսանկարներով, նրա մասին պատմող հուշերով և դեռևս հանրությանն անհայտ պատմություններով երեք գիրք։
Առաջին գիրքը ֆոտոալբոմ է լինելու, որում ընդգրկված են լինելու Մհեր Մկրտչյանի շուրջ 300 լուսանկարներ, որոնք երբևէ չեն հրապարակվել որևէ տեղ և նրա այրու`Թամար Հովհաննիսյանի արխիվից են: Երկրորդ գիրքում ներկայացվելու են Թամար Հովհաննիսյանի հուշերը ամուսնու և մեծանուն դերասանի մասին: Երրորդ գիրքը Մհեր Մկրտչյանին կներկայացնի որպես արտիստի: Գրքերը կհրատարակվեն «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Մհեր Մկրտչյանի մասին գիրքը պետք է դառնա աուդիովիզուալ մշակույթի արդյունք։
Սոնա Հակոբյան / Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/2014/03/24/%D5%A5%D6%80%D5%A5%D6%84-%D5%A3%D5%AB%D6%80%D6%84-%D5%B4%D5%B0%D5%A5%D6%80-%D5%B4%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/