Օսկարի համար չենք նկարահանել, սա սիրո խոստովանություն է․ Դավիթ Բեժիտաշվիլի (տեսանյութ)


«Սա ոչ շեդևր է, ոչ Օսկարի համար ենք նկարահանել։ Սա հարգանքի տուրք է մեծ դերասանի հիշատակին։ Այս ֆիլմով մենք մեր սերն ենք արտահայտել Ֆրունզին»,- ասում է «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլին, «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերայից առաջ ու հավելում․ «Ես ինքս մանկուց սիրել եմ Ֆրունզին և 2007 թվականից, երբ գալիս էի Երևան, անպայման գնում էի ծաղիկ խոնարհելու նրա շիրիմին»։
Պրուդյուսերի խոսքով, մեծ ցանկություն ուներ Ֆրունզի մասին ֆիլմ նկարահանել, սակայն հասկանում էր՝ քանի որ նրա մասին արդեն շատ ֆիլմեր են նկարահանվել, պետք է ներկայացնել դեռևս չլուսաբանված էջերը։
«Այն, որ Մհեր Մկրտչյանը նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի համատեղ արտադրության «Ալի Բաբան և 40 ավազակները», «Սիրո լեգենդ» ֆիլմերում՝ մարմնավորելով Մուսթաֆայի և Բարմանդուի կերպարները․ մեր երիտասարդ սերունդը տեղյակ չէ։ Ես էլ մտածեցի, որ հենց այդ մասին էլ կլինի ֆիլմը։ Ֆիլմի հիմքում վրաց անվանի դերասան և ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեի, հնդիկ դերասանուհի Հեմա Մալինիի, հնդիկ դերասան Դհարմենդրայի, Սոֆիկո Չիաուրելիի, Ռոլան Բիկովի հուշերն են Մհեր Մկրտչյանի մասին։
«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության և «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիրներ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով և Հնդկաստանի անկախության 75 և «Հայ- հնդկական բարեկամություն» կազմակերպության 10-ամյակներին։


https://a1plus.am/hy/article/410410?fbclid=IwAR1H5-Ui5eLil5RfmYkgih0zpgp2fPYLF37GIbrQbQMMn2_UX7WLiIoXvsI


Печать

Կայացել է «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան

frunziik_india-remembers-me«Մոսկվա» կինոթատրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է հայ մեծանուն դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին։
Ֆիլմի պրեմիերային ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր և արվեստասեր հանդիսատես։
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ֆիլմի շնորհանդեսը ընդգծում է հայ-հնդկական ամուր մշակութային կապերը:
«Հայ-հնդկական մշակութային կապերն ունեն երկար պատմություն և ամուր հիմքեր: Երկու երկրներում հաճախ կազմակերպվում են միջոցառումներ, որոնք խթանում, վերահաստատում և ամրապնդում են մեր բարեկամական երկրների մշակութային կապերը և ծանոթացնում են հանրությանը մեր երկրների բազմադարյա մշակույթներին: Վստահ եմ՝ այս միջոցառումը ևս կնպաստի մշակույթի ոլորտում հայ-հնդկական արդյունավետ համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի և ստեղծագործական նոր հնարավորությունների իրականացմանը»,- նշել է փոխնախարարը և հույս հայտնել, որ հայ-հնդկական համագործակցությունը կլինի շարունակական՝ հասնելով որակական նոր մակարդակի։
Մհեր Մկրտչյանը նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի համատեղ արտադրության «Ալի Բաբան և 40 ավազակները», «Սիրո լեգենդ» ֆիլմերում՝ մարմնավորելով Մուսթաֆայի և Բարմանդուի կերպարները։ Նա եղել է հնդիկ ժողովրդի բարեկամ և շատ է սիրել Հնդկաստանը:
«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրկան ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության և «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիրներ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով։
Ֆիլմում ներկայացված են հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, վրաց անվանի դերասան և ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեի, հնդիկ դերասանուհի և պատգամավոր Հեմա Մալինիի, հնդիկ դերասան Դհարմենդրայի, ռուս դերասան և կինոռեժիսոր Ռոլան Բիկովի և այլոց հուշերը Մհեր Մկրտչյանի մասին։
Ֆիլմը նվիրվում է Հնդկաստանի անկախության 75 և «Հայ-հնդկական բարեկամություն» կազմակերպության 10-ամյակներին։ Ֆիլմի շնորհանդեսն իրականացվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ։