Հենրիկ Ալավերդյան (ՀՀ ժողովրդական արտիստ)
- Ասում են՝ Մհեր Մկրտչյանի և ձեր միջև արտաքին ինչ-որ նմանություն կա, հետաքրքիր է. դուք է՞լ այդ կարծիքին եք։
- Դրա մեջ ինչ-որ ճշմարտություն կա։ Մի ժամանակ, երբ նիհար էի, ժողովուրդն ինձ շփոթում էր Ֆրունզիկի հետ։ Հիշում եմ, մեր տան դիմացի շենքում պեպենոտ դեմքով մի տղա էր ապրում։ Երբ ամեն առավոտ դուրս էի գալիս տնից, տեսնելով ինձ՝ նա անմիջապես սուլում էր «Նվագախմբի տղաների» հանրածանոթ երաժշտությունը։ Կարծում էր՝ Ֆրունզիկն եմ։ Եվ այդպես ամեն օր։ Ես անձայն շարունակում էի ճանապարհս։
Մի անգամ էլ տեսնելով, որ չնկատելու եմ տալիս, նա ճարահատյալ վազեց դեպի ինձ, կանգնեց դիմացս և սկսեց բարձրաձայն սուլել նույն երաժշտությունը։ Հետո հանկարծ անավարտ թողեց սուլոցը և զարմացավ. « վայ, Ֆրունզիկը չէ՞ »: Այս անգամ էլ ես անցա հարձակման՝ սուլելով բոլորին հայտնի իմ կատարումը.
«Լարի թըմ-բըլա՜-լա-լա-հա՜-հա–հա» ։
«Հա՜, հիշեցի...»,- մտաբերեց տղան։
ՀՀ ժողովրդական արտիստ Հենրիկ Ալավերդյանը
Бэкстейдж из фильма "Крупный выигрыш" с участием Генрика Алавердяна (Басо)
Երկու Գյումրեցի (Էլ չըսեմ տաղանդավոր ու հանճարեղ, սաղն էլ գիտեն) Մհեր Մկրտչյանն ու Հենրիկ Ալավերդյանը (Բասոն) 2 օրով կորան «Հին օրերի երգը» ֆիլմի նկարահանումներից: Ման գուկան, չեն գտնի: Դու մի ըսա, գնացել էին Ղուկասյան գյուղ, հարսանիքի մասնակցեն: Ընտեղ ոչխար էին մորթել գյուղացիները, գլուխը դրել էին քարին: Ֆրունզիկը, արդեն գինովցած, տեսնիգը, գուկա առաջը կնստի ու կաշե, երկար կաշե:
- Ի՞նչ կէնես, Ֆրունզ, էդ ընչի կաշես էդ օխչրի գլխին, վայթե սիրդդ քյալլա գուզե:-կատակի կուդա Բասոն
- Բասո, հլը էդ օչխրի աշքերուն աշե, հլը, հլը ինչխ կաշե:
Ծանոթ կադր է, չէ՞:
Հետագայում ֆիլմի ամենահանճարեղ դրվագներից մեկը դառավ:
Գրիշա Մարգարյան
«Տիկնիկ» թատրոնի ղեկավար, Ղափան
Free Joomla Lightbox Gallery