Հրաչյա Ներսիսյանի մասին պատմում է Մհեր Մկրտչյանը

                                             Մեխանիկի օգնականը
Грачия Нерсиян (автор графики Нерсес Киракосян)Տակավին պատանի եմ: Աշխատում եմ Լենինականի տեքստիլ կոմբինատի ակումբում՝ մեխանիկի օգնական:
Այդ օրերին Լենինական եկավ ամենքից սիրված, հռչակավոր դերասան Հրաչյա Ներսիսյանը:
Թե ինչու և ինչպես, չեմ կարող ասել, ակումբ ներս մտնելիս՝ արժանացա վարպետի ուշադրությանը: Դիմելով ինձ՝ հարցրեց.
- Տղաս, անուն ունե՞ս:
- Իհարկե ունեմ,- համարձակ պատասխանեցի ես:
- Ի՞նչ է:
- Ֆրունզ,- ասացի:
- Բիվայետ,- քթի տակ ծիծաղելով ասաց վարպետը: (Բիվայետը վարպետի սիրած արտահայտությունն էր) :Նա ինչ-որ հանձնարարություն էր անում ակումբի բեմը կարգավորելու համար: Ես, որ օգնում էի բանվորներին, , լուռ հետևում էի նրա շարժումներին:
Ինձ այդ օր հանձնարարել էին մի փոքր դեր: Իմ ուրախությանը չափ ու սահման չկար: Խաղընկեր լինել բեմի մեծ վարպետի հետ, հեքիաթ բան չէ...
Նկատելով, որ ես իրարանցման մեջ եմ, շատ անհանգիստ եմ, դարձավ ինձ.
« Այ տղա Կատովսկի՛, ինձի նայե...»
«Ֆրունզե-Կատովսկի»: Անունս էր մոռացե՞լ, թե՞ կատակեց չհասկացա:

Իսկ իմ առաջին հանդիպումը Հրաչյա Ներսիսյանի հետ...
Ես իմ անունի ձեռը կրակն եմ ընկել` Ֆրունզիկ, հա Ֆրունզիկ: Եկել եմ Սունդուկյանի թատրոն: «Պեպո» ֆիլմը իհարկե տեսել էի... Հիմա եկել եմ թատրոն... Առաջին անգամ էի Երևանում... Տրամվայից էի վախենում... Ինձ համար ամեն ինչ անսովոր էր` մեծ քաղաք, անծանոթ միջավայր ու Մայր թատրոն: Թատրոնի ետևի մուտքից ներս մտա: Միջանցքում եմ, ու մեկ էլ այս շոգ կրակին մեկն ասաց. «հ ծՏՉօՎ չՏՊՏՎ»: Ինչպես թե` «Շնորհավոր նոր տարի», ի՞նչ կապ ունի... Նայեմ տեսնեմ Հրաչյա Ներսիսյանն է: «Դղա... շշշը...– մի քիչ գինովցած էր,– դու անուն ունի՞ս»: Պատասխանեցի. «Ունիմ, ընկեր Ներսիսյան»: Հարցրեց. «Ի՞նչ է անունդ»: Ասացի. «Ֆրունզիկ»: Հետո զգացի, որ «իկ»ը շատ է փոքրացնում ինձ` Ֆրունզի՛կ, ու ուղղումով կրկնեցի. «Ֆրունզե՛»: Ասաց. «ըօՉՈպՑ»: Թե ինչ է, որ պատահում է, չհասկացա: Իսկ նա շարունակեց. «Նայե` այսօր ի՞նչ ներկայացում է»: «Օթելլո է»: «Վո՞վ կխաղա»: Փափազյանը, ինքը, Ջանիբեկյանը Օթելլոյի դերում փոխնակներ էին: Ազդագրի վրա կարդացի. «Ներսիսյա... Հա, դուք կխաղաք...»: «Бывает»,– շրջվեց ու գնաց, քթի տակ իր սիրած երգը երգելով`
Հրաչյա Ներսիսյան, Մհեր Մկրտչյան, ? ,Բաբկեն Ներսիսյան
Sul mare luccica, l’astro d’argento,
Placida ռ l’onda, prospero il vento,
Venite all’ agile barchetta mia
Santa Lucia, santa Lucia!...
Քիչ առաջ անցավ, հետո շրջվեց` ինձ նայեց, չրխկացրեց մատներով ու.... «Լսի՛ր, դո՛ւ, Կոտովսկի՛...»:
Այս պատմածս դեպքից հետո շատ ու շատ առիթներ եմ ունեցել շփվելու Հրաչյա Ներսիսյանի հետ: Մենք աշխատում էինք մի թատրոնում, ինքն էլ անչափ սիրում էր երիտասարդներին ու միշտ գալիս էր մեր մոտ... Մինչև օրս հիշում եմ այն հանդիպումներից ամեն մեկը, լուսավորված Հրաչյա դերասանի և մարդու մեծագույն տաղանդով... Իսկ որ բեմ էր բարձրանում, կարծես ամբողջ աշխարհը ենթարկվում էր նրան... Ինչպես ասացի, Սունդուկյանի թատրոնը մասնակցեց Մոսկվայում անցկացված Հայ արվեստի տասնօրյակին, հաջողությունը մեծ էր: Մայր թատրոնը անմիջապես պաշտոնական հրավերներ ստացավ մի շարք հյուրախաղերի, ընդ որում` նախ Բաքվում: Պատրաստությունը սկսվեց գեղարվեստական խորհրդի նիստով: Ամեն մեկը մի բան էր առաջարկում, պնդում էր, որ իր պիեսը տանեն: Վերջը որոշեցին` հյուրախաղերի բացումը պետք է լինի «Պաղտասար աղբար»ը, Հրաչյա Ներսիսյանը գլխավոր դերում:

Նունե Մկրտչյան-Տերտերյանի
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ "Հավերժական մենախոսությունը" գրքից

Печать