Նա հումորի մի աշխարհ էր
Ես Ամերիկայում էի՝ Գլենդել քաղաքում, Մհեր Մկրտչյանն էլ եկել էր «Պաղտասար աղբար» ներկայացումը խաղալու։ Գլենդելում մի հյուրանոց կար, այնտեղ էր ապրում, ես էլ միշտ գնում էի իր մոտ, զրուցում էինք։ Մի օր էլ մտա հյուրանոց, ասացին. «Տնօրինությունից Ձեզ կանչում են»։ Գնացի, ասացին, որ Մհեր Մկրւոչյանը իրեն շատ վատ է պահում։ Նա ուզել է նույնիսկ մի երիտասարդ աղջկա սենյակի բանալիներ տվող ադմինիստրատորին, հրավիրել իր սենյակ։ Կարող է նույնիսկ ոստիկանություն հայտնեն։ Գնացի իր սենյակը, ասացի.
— Մուշեղիչ, քեզ վայել չէ։ Այս ի՞նչ ես արել։ Ու իրեն պատմեցի ամենը, ասաց.
— Հա՜, ես էլ ասում եմ, թե այս ինչու են խառնվել իրար։
Եվ պատմեց.
— Շոգ էր։ Դռան դիմաց մի հատ ցայտաղբյուր կար, ես էլ ներքնաշորով, վրաս ոչ մի բան չկա, դուռը բացեցի, որ ցայտաղբյուրից ջուր խմեմ։ Մեկ էլ դուռր փակվեց։ Մնացի կանգնած։ Ասացի. «Ի՞նչ անեմ»։ Այդ աղջիկն էլ անցնում էր, ձեռբով ցույց տվեցի դեպի դուռը, որ գա, բաց անի։ Չհասկացավ, նորից ցույց տվեցի։ Աղջիկը սկսեց բղավել, գոռալ ու գնաց։
Այդ աստիճանի միամիտ էր։
Կոստան անունով բեմի բանվոր ունեինք։ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի կառուցման օրվանից նա բեմի բանվոր է եղել։ «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացման ժամանակ բեմը պետք է արագ փոխվեր. ծղոտե բաներ էին դնում։ Դնելու ժամանակ մեկ էլ վարագույրը բացվում է, այս տղան մտնում է դեզի մեջ։ Ներկայացման կեսից Ֆրունզը տեսնում է, որ Կոստանը այդտեղ է և սկսում է բղավել. «Բոլշևիկներին բռնեք, բոլշևիկներին բռնեք»։ Գալիս է, վզից բռնում ու հանում բեմ. «Տո, դու այստեդ ի՞նչ գործ ունես, այ բոլշևիկ»։ Կոսաանն էլ, թե. «Ես բոլշևիկ չեմ, ես Կոստանն եմ»։
ժան Նշանյան
ШАКЕ ТУХМАНЯН - АКТРИСА
Ես երջանիկ եմ, որ իմ ուսուցիչը եղել է Մհեր Մկրտչյանը՝ մի մեծատառով անձնավորություն, մեծ ուսուցիչ։ Նա հումորի մի աշխարհ էր, որից կարելի էր միայն սովորել։
Եվ այն տարիները, որ անցկացրեց ինքը մեզ հետ, այնքան ուրախ և հետաքրքիր է անցել, որ ես չեմ հիշում մի օր, որ մենք տխրեինք։ Նա ուներ հումորի մեծ զգացողություն։ Աշխարհին նա նայում էր հումորով։
Ամենալավ խորհրդատուն էր։ Մինչև հիմա էլ ես օգտվում եմ նրա խորհուրդներից։