Ալեքսան Կիրակոսյան
ՊԱՏՄՈՒՄ է ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԱԼԵՔՍԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ
Մի օր ինձ մոտ կառավարություն այցելեց մեր հանճարեղ դերասան Մհեր Մկրտչյանը։ Նրան մանկությունից էի ճանաչում։ Առաջ անցնելով ասեմ, որ եթե Ֆրունզիկը ծնված լիներ Եվրոպայում կամ Ամերիկայում, համոզված եմ՝ աշխարհը կունենար համաշխարհային մեծության անմար մի կինոաստղ։ Եվ այսպես, նա խուժեց իմ առանձնասենյակը։
- Ի՞նչ կա, - հարցրի։
- Ոչինչ, - քթի տակ ասաց նա։ - Եկել եմ քեզ տեսնեմ ու զնամ... Իրիկունն էլ երևի տուն գամ։
Հասկացա, որ « սխտոր ունի ծեծելու »:
Հաճախ էր գալիս մեր տուն՝ իր հետ բերելով տոնի զգացողության։ Չեմ թաքցնում, շատ էի համակրում նրան, շատ բարձր էի գնահատում նրա արվեստը։ Իսկ նա հանկարծ խոսքը փոխեց ու ոչ ավել, ոչ պակաս.
- Մեկ միլիոն եմ խնդրում։
- Մանթաշո՞վն եմ, ո՞վ եմ, - զարմացա ես։
Նստած տեղից վեր թռավ ու հո չի գոռում, հ՛ո չի գոռում...
- էս մարդն ի՞նչ է ասում, ուրեմն մենք մի Մանթաշովի չա՞փ էլ չկանք...
- Ֆրունզիկ, չե՞ս ասի, թե այդքան փողն ինչի համար է պետք։
- Ուզում եմ Գորկու « Հատակումը » նկարահանել։
- Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ քո գործով զբաղվեիր, չէ՞ որ դու հանճարեղ դերասան ես։ Ֆրունզիկը ինձ չի լսում, շարունակում է գոռգոռալ։ Կարծես սենյակում լիքը մարդ կա ու ինքը նրանց է դիմում.
- Այ ժողովուրդ, լսու՞մ եք, թե ես մարդն ինչ է ասում, մի լսեք, թե ինչ է ասում...
Նրան անհնար էր մերժել։ Հարցը քննարկվեց կառավարությունում, պահեստային ֆոնդից մեկ միփոնը հատկացվեց։ Նա նկարահանեց ֆիլմը։ Չէի ասի, որ հաջողված գործ էր։ Այդպես էլ ասացի նրան կինոդիտումից հետո։
Սի երեկո մեր տանը շատ երկար զրուցեցինք ամենատարբեր հարցերի շուրջ։
Լավ զրուցակից էր, մեջն ամբարած հոգեկան մեծ պաշար ուներ արվեստի այդ հսկան։
- Վերջը չասացիր. թե ինչու եք փախչում Սունդուկյանի թատրոնից, դու, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը... Մի քանիսդ եք մնացել, չե՞ք կարողանում լեզու գտնել ... թատրոնը ձեռքից գնում է...
Չհասկացա, - ընդվզեց նա, ֊ ես քեզանից ի՞նչ եմ ուզում, դու ինչի մասին ես խոսում։
- Ի՞նչ ես ուզում։
- Շահումյանի հրապարակում գտնվող Առևտրի պալատը, որտեղ զիզի - պիզի ապրանքներ են լցված։
- Դրանք զիզի - պիզի ապրանքներ չեն, այլ բոլոր երկրներում թողարկվող ապրանքանմուշ ներ... Ու դու ուզում ես, որ այդ վիթխարի շենքը դատարկհնք ու քե՞զ տանք...
- Այ մարդ, թատրոն ենք սարքում, է՛ թատրոն ...
Այդ մի խնդրանք - պահանջն էլ բավարարվեց, շենքը տրամադրեցինք նոր ստեղծվող «Արտիստական » թատրոնին։
Ալեքսան Կիրակոսյան