Վլադիմիր Աբաջյան

Владимир АбаджянԱփսոս
Դժվար է, գրեթե անհնար սեղմ տողերի մեջ ամփոփել ստեղծագործական մի կյանք, ինչպիսին եղավ մեզանից անժամանակ հեռացած ընկերոջս Մհեր Մկրտչյանի կյանքը։
Ես չեմ ուզում, չեմ էլ կարող գնահատել նրա թողածը, այն, ինչ տվեց իր ժողովրդին, և մեկ առ մեկ թվարկել նրա հրաշալի դերակատարումները թե՛ թատրոնում և թե՛ կինոյում՝ թողնելով դրանք հետագայում արտիստի կյանքը ուսումնասիրողներին, որոնք, վստահ եմ, անչափ հարուստ նյութ կգտնեն։ Մհերի մասին գրելը ինձ համար դժվար է նաև նրանով, որ իմ մտապատկերում նա դեռ հուշ չի դարձել։ Երբեմն թվում է, թե հիմա դուրս կգամ փողոց, Թումանյան-Աբովյան խաչմերուկում կհանդիպեմ նրան՝ մի քիչ ծիծաղկոտ, մի քիչ տխուր աչքերով...
Սհերը բեմում չէր կարող աննկատ մնալ, նույնիսկ անխոս դերերում հասարակության ուշադրությունը սևեռվում էր նրա վրա...

Լենինականում Փափազյանր խաղամ էր 0թելլո, սենատի տեսարանում նրա ամենատես աչքը նկատում է անկյունում կուչ եկած սենատորներից մեկին, ընդհատում է խաղը և սկսում անզուսպ ծիծաղել.
Ծո, ադ չոջուխին աչքերով ծերունին ո՞վ է, թուրս տարեք, որ խաղը շարունակեմ։
Եվ Ֆրունզին հանում են բեմից։
Լենինականում բեմադրում էին «Ալվան ծաղիկը»։ Երկու ընկեր նայում են ներկայացումը, և րնկերներից մեկր, որը երկրորդ անգամ էր նայում բեմադրությունը, դիմում է ընկերոջը.
Հըմի էդ անճոռնի հրեշին կտեսնի՞ս, ըդոր Ֆրունզը կխաղա, վերջում դիմակը կսլատռի, ու կուկլա տղեմ դուս գուքա։
Հա, հա, հա, դուն էլ բան ըսիր, էն քիթը վրեն չէ"...
Արվեստում ամենադժվարը երգիծանքի ժանրն է, որով շռայլորեն օժտված էր արտիստը։ Նրա հումորը ոչ միայն ծիծաղելի, այլև իմաստուն էր։
Չզարմանաք, Սհերը նաև բանաստեղծություններ էր գրում, գործը մոռացել եմ, բայց տեղանունները հիշում եմ՝ Աոնդոն, Մադագասկար, Փարիզ, Բեռլին,  և «վարպետորեն»  հանգավորել էր։
Խնդրեց միասին այցելենք Համո Սահյանին, որ վերջինս գնահատի «ստեղծագործությունը»։ Բանաստեղծը լսեց, լսեց ու փոքր դադարից հետո իր բարի ժպիտով ասաց. «Ա՚յ տղա, լավ էլ աշխարհագրություն գիտես...»։
Սովորարար մարդն իր ստորագրությունն ունի և դա ընտրում է երիտասարդ տարիքից, օրերով վարձում է, որ այն գեղեցիկ լինի և արտահայտի իր անուն-ազգանունը։
Մհերի ստորագրութիւնը իր ծաղրանկարն էր՝ մի գծով նկարած։
Владимир Абаджян и Фрунзик МкртчянՄայր թատրոնը հաճախ Էր գնում Լենինական՝ հյուրախաղերի. գյումրեցիները ոչ միայն սրամիտ, այլև արվեստ հասկացող, գնահատող մարդիկ են։ Ներկայացումը վերջացավ շռնդալից ընդունելությամբ. ես ու Սհերր հոգնած, վաստակած մարդու հանգստաթյամբ դուրս եկանք։ Կուլիսներում թվով 15 երիտասարդներ մեզ Էին սպասում։ Նրանցից մեկը շատ մռայլ ասաց.
Հըլը վար իջեք։ Չշարժվեցինք։
Ձեգի կըսեմ, վար իջեք։
ճիշտն ասած, նրա ասելու տոնը մի փառահեղ ծեծի նշան Էր։
Իջանք նկուղ, մի հրաշալի սեղան Էր գցած, մինչև լուսաբաց մի լավ խմեցինք, տղաները մեզ ուղեկցեցին հյուրանոց։ Շատ Էինք քնել, թե քիչ՝ չգիտեմ, դուռր թակեցին, նույն սպաներն էին։
Տղե՛ք, ի՞նչ կա, հո բան չի՞ պատահել։
Չէ, եկել ենք ձեգի խաշի տանելու։
Ա՚յ տղա, նոր ենք քնել, հիմի խաշ ուտել կեղնի՞։
Մհերը արագ մտածող էր, մի աչքը բաց արեց ու...
Տղեք, 15 հոգով խաշ ուտելը ո՞րն է, գնացեք մի 5 հոգի ջոկեք, եկեք  երթանք։
Տղաներր սուսուփոա հեռացան։ Կես ժամից նորից դուռը թակեցին, նորից նույն 15 հոգին։ Մհերը, թե.
Հը, տղեք, որոշեցի՞ք՝ ովքեր են մեզ հետ գալու;
Հա, Ֆրունզ ջան, որոշեցինք քեգի չտանել։ Ականատեսները ղեռ երկար ժամանակ կհիշեն
Մհերին...
Իսկ սերունդը կտեսնի միայն կինոնկարներում... Ափսոս...

Վլադիմիր Աբաջյան
ՀՀ ժողովրդական արտիստ

Печать