Հովհաննես Շիրազ
․․․Երևանի փողոցներից մեկում հանդիպում են հայ երկու Մեծերը՝ Հովհ. Շիրազն ու Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը։ Վերջինս դիմելով Շիրազին, հարցնում է․
- Շիրա՛զ, կսեն Դանթեականը (հայոց դանթեականը) դուն էս գրել, հա՞։ Ըդիկ ճիշտ է՞։
- Հա, Ֆրունզ ջան, ես եմ գրել։
- Չե՛մ հավատա, Շիրազ։ Դժվար դու գրած էղնիս, սուտ կխոսիս։ Չե՛մ հավատա։
- Այ տղա քեզի ի՞նչ էղավ, կսեմ ես եմ գրել։
- Չէ՛, չէ, խաբեսգը Շիրա՛զ, ըդիկ գրողը հմի խելռած բդի էղնիր։ Չէ՛, դու չես գրել, դու հլը չես խելռել…
Արա Նախշքարյանի էջից
Երանի՜ մեզ, որ տեսանք Շիրազին: «Անվերջ անհանգիստ, երբեմն կատաղի, երբեմն բարի` մանկան պես վճիտ, որբի աչքերը, մենակության մեջ կարծես երեխա` խռոված հոգին, շտապող քայլվածքը, անփույթ խոսվածքը, որի մեջ հանկարծ կշողար մի միտք` խորն ու իմաստուն...Շիրազի առեղծվածն էր, նրա լեգենդը: Այո, առեղծված էր, բայց երբ այս խառնվածքին մտքումդ ավելացնում էիր նրա հզոր պոեզիան, արդեն նրա մեջ տեսնում էիր ինքդ քեզ ու քո մեջ` նրան: Քոնն էին նրա հույզերը, նրա փոթոր- կած հոգին, նրա կռիվը անարդարի դեմ: Քոնն էր նաև անզուսպ հրճվանքը գեղեցիկի համար: Նա գիտեր սիրել Հայրենիք, Մայր, Կին, Երեխա։ Նա ներշնչում էր սիրել Բնություն, Կյանք ու Մարդ: Եվ այս ամենով պարզ էր, մարդկային, ահա թե ինչու առեղծված չկար, կար Պոետ ու Մարդ, որ քո՛ Շիրազն էր, ի՛մ ու մե՛ր Շիրազը: 