Չբացահայտված թախիծ կամ ... Կոշիկ

Ամեն մարդ քանդակում է իր ճակատագիրը, երբ քան­դակը վերջանամ է, ինքն այլևս չկա:

Մհեր Մկրտչյան

Ուշ-ուշ ես ծնվում, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին
Ու ժամանակից առաջ են ընկնում...

Фрунзик МкртчянՃիշտ ժամանակին ծնվեց Ֆրունզը իր աչքերի ուրախ թախիծով ջերմացնելու հայ մարդու հագին ու ժպիտ պարգևլու նրան: Ապրեց բեմի վրա ու սիրեց մարդկանց իր ողջ կրակով ու բարությամբ: Բեմն էր նրա կյանքը, առանց բեմի ինքն ի՞նչ: Կյանքի արշալույսին նվիրվեց թատրոնին ու դարձավ նրա ժպիտը և ուժը՝ թախիծով միախառնված: Շատ անգամներ նա մեզ ժպտացել է էկրանից, բայց միշտ էլ հավատարիմ մնացնել թատրոնին, ապրել, ուրախացել է թատրոնով,տխրել է թատրոնի համար հաճախ մոռանալով իր անձնականը:
Մի առիթով Ֆրունզիկն ասել Է. «Կինոն ի՞նչ, կինոն սիրուհիդ Է, թատրոնն է կինդ, տունդ, ի՞նչ ուզում ես արա, վերադառնալու ես տուն»:

Alexander Sadoyan - Frunzik Mkrtchyan...Առաջին անգամ նկարահանվել էր կինոյում, - հիշում է Ալբերտ Մկրտչյանը, - աշխարհն իրձնն էր, բոլորիս համար տոմսեր էր գնել: Եկանք զբաղեցրինք մեր տեղերը ու սկսեցինք անհամբերությամբ  սպասել:
- Դե, հիմա, սպասեք ...
Մեկ էլ հանկարծ...
- Հես ես եմ ... - բացականչեց Ֆրունզը ու ցույց տվեց ամբողջ Էկրանին երևացող իր կոշիկը: Այսպես սկսվեց նրա կյանքը կիսնոյում, այստեղ դարձավ Սիմոն, Դմբուզ Արսեն, Նիկոլ, Ռուբիկ ու Ֆրունզ:
Սիրեց ու սիրվեց բոլորի կողմից, հանդիսատեսի առջև բացեց իր հոգին, իր սիրտը, միայն... աչքերի թախիծը մնաց չբացահայտված, դրոշմվեց իմ ու բոյորի սրտերում որպես ուրախ, տխուր մւսրդ..

logo-arevatsaghikՊատրաստեց Անահիտ Ալեքսանյանը
"Արևածաղիկ" 07.2005

Печать