Ժպիտը արցունքների մեջ.

Ֆրունզիկ ՄկրտչյանՆուազում են Հայ մտաուրականոլթեան շարքերր: նուազում են աստիճանաբար և անժամանակ: ԵրԷկ կարծես Լուսինէ Զաբարեանը և Համօ Սահեանը և Ժան Կառվարենցը: Վաղը չըգիտեմ թէ ով: Իսկ այսօր Մհեր Մկրտիչեանր: Հեռանում են տաղանդները, հեռանում հանկարծակի, կարծես նախնական պայմանաորոսածութեամբ իրար ետեւից են հեռանում մեզանից: նրանց մէջ այս թարմ վէրքը: Մի մեծ հարուած Հայ բեմի սրտի մէջ: Հերթական: Հերթական անդամ ճչացող ցավ. անուղղելի, աներեւակայելի, անտանելի: Մշտապէս հիշողութիւնների ծալքում պէտբ է մնայ այդ անմոռանալի տըրագիկոմիկ կերպարր, որը ուրախութիւն էր տարածում իր շուրջ կողմը, տարածում էր նաեւ երջանկութիւն մարդկանց համար: Եւ այնքան
լուսաւորութիւն ունէր իր հոդա մէջ որ անհնարին էր թւում իբրեւ մարդ: Իսկ իրրեւ մարդ նա անսպասելի էր, հետաքրքիր, համոզիչ, անմիջական և անզուգական: Նոյնութեամր իբրեւ դերասան հմայիչ, հարազատ, սիրելի: նա ունէր նուրբ հումոր, անսպառ էներգիա, ազատ միտք: եւ միայն մէկ բան չունէր:
- ժամանակ չունեմ, - լրջօրէն խոստովանեց մեր առաջին հանդիպման ժամանակ: Պատկերացրէք որ ասելիքներ ունեմ հաղորդելու մամուլին, բայց չի ներում ժամանակս: Ինչ էր նրրա համար «ժամանակ» հասկացողութիւնը: Այն ստեղծագործական պահը որը կապում է իրեն արուեստի հետ և այնպէս կապում որ անջատւելր այլեւս դաոնում է անհնարին: Ահա, նա շատ պարզ է իուրաքանչիւր հանդիսատեսի համար իր խաղացած դերերում, բայց սրբան քրտնաջան աշխատանք է պէտք այն ազնւօրէն ներկայացնելու, որպէսզի կերպարը ինքը մօտ դաոնայ մեզ և նաեւ անկեղծ: Դա ստեղծագործական ընթացքն է անշուշտ և հենց այդ ընթացքը պահանջում  է դերասանից իր ամբողջ ժամանակը: Թէ որոշես հանգստանալ ամբողջից շատն ես կորցնում: Իսկ նա սովոր չէր այդ ընթացքի չգրուած կանոնը խախտել:
Ֆրունզիկ ՄկրտչյանՆրա անկասկածելի բազմակողմանի տաղանդը թոյլ էր տալիս ճանաչելու մարդկանց, նրանց ներքին մղռւմներր, հասարակութեան խնդիրներն ու հարցերը: նա գերազանց էր իրրեւ դերասան և հոյակապ... իրրեւ իմպրովիզատոր:
- Ինչպէս կինոյում, այնպէս և թատրոնում - դիմեց նաեւ ինձ մէկ անգամ, - շատ կարեւոր է բնական, անմիջական լինելը և դրա համար ամենեւին բաւ չէ սցենարը ընդունել իսկ յետոյ, հետեւելով նրան, բո դերը խաղաս այնպէս ինչպէս պահանջում է: Ոչ, այղպէս չէ։
Եթէ յիշում էք «Մենք ենք մեր սարերը» կինոնկարի մէջ կայ այսպիսի մի ժապաւէն: Քննիչը պարզաբանում է գողացած ոչխարների հարցը և փորձում բացատրել մեր պատասխանատոու-թիւնր օրէնբի դէմ:
Ի՞նչ կարող էի ես պատասխանել։ Շարժուն՞ լ սցենարով: Ոչ, յանկարծ հենց մապաւէնի նկարահանման պահին ես բարձրացրեցի մատս և թափահարելով այն քննիչի առջեւ միայն բացագանչեցի «հէ, հէ, հէ, հէյ»:
Աւելի ստոյգ տունալ պահին հնարաւոր չէր ւսրտայա յտուել:
Ֆրունզիկ ՄկրտչյանԻմպրովիզացիան նրա գեղեցիկ իւրայատ-կութիւններից մէկն էր և աոաջին իսկ դէպքից մօտեցնում է հանդիսատեսին հերոսի հետ: Նա պարզօրէն հասկանալի է դաոնում, ընկալելի մեր առօրեայից, երբ հարկն է ժպիտ պարգեւում, երբեմն նաեւ շատ տխուր ժպիտ։ Եւ հանդիսատեսը այնքան սովորեց նրան, իսկ սովորելով նաեւ սիրեց, որ նրա յայտնունլու պահից ըստեղծւում էր աշխուժութեան մթնոլորտը: Կարծես անգամ նրա արտաքին տեսքը, նրա իւրատեսակ ժպիտը, բնական շարժումները արդէն իսկ հանում են լարուածութիւնր, պայծառոլթիւն մտցնում և այդ վայրկեանից գիտակցում ես յանկարծ, որ Մհեր Մկրտիչեանը իբրեւ դերասան անհնարին չէ: Նա շատ լաւ ծանօթ է մեզ: Ի դէմս իրեն այդ մենք ենք կեանքում, լինի դա փողոցում, տանը, թէ աշխատավայրում: Անգամ իր փոքրիկ դերերում նա զուրկ է կաշկանդուածութիւնից և բոլորի մեզ ժամանակակից: Իսկ յաշողութիւնների գաղտնիքը կայանում էր նրանում որ բոլոր ղերերը գրուած էին անմիջապէս իր համար: Ես չէի ասի այժմ հեղինակաւոր, անփոխարինելի, հանրայայտ ևլն.: Դա բոլորս գիտենք և չբացեցինք ամենեւին ոչ մի լուրչ բան: Շատ յաճախ ես դիտել և գնահատել եմ նրան հանդիսատեսի աչքերով և դիտել որպէս անհատականութիւն: Յիշողութիւններիս մէջ տպաւորուեցին մէկընդմիշտ նրա աչքերը, այդ խոշոր աչքերը, որոնք արտայայտում էին դերասանի ամբողշ էութիւնը: Կինոժապաւէնների  դրանով կամայ թէ ակամայ գրաւում ոչ միայն իրեն շրջապատող մարդկանց ուշադրութիւնը, այլ նաեւ ...  նաեւ իրենց սիրտը:դրանով կամայ թէ ակամայ գրաւում ոչ միայն իրեն շրջապատող մարդկանց ուշադրութիւնը, այլ նաեւ ...  նաեւ իրենց սիրտը:
- Մէկ անդամ, ֊պատմում է իր հերթական հետաքրքիր դէպքերից մէկի մասին, - ես կանգնած էի կանգառում և ապաըդիւն փորձերս վերջապէս յաջողութեամբ պսակուեցին երբ պատահական մեքենաներից մէկը հրաիրեց ինձ:
Այսինքն, վարորդը, ի հարկէ հրաւիրեց, որը ինչպէս պարզուեց շատ շուտով ազդութեամբ եզդի էր: Նա անշուշտ միանգամից ճանաչեց ինձ և ամբողջ ճանապարհի ընթացքում չէր դադարում գովաբանեյ ինձ: Երկար մտածելով թէ եւս ինչպիսի լաւ խօսքեը ասի ինձ յանկարծ դտաւ և դիմեց ինձ. «Ախր դուք շատ լաւ սիրտ ունէք: Դուք իսկական եզդու սիրտ ունէք»: Ինչպէս տեսնում էր ֊աւելացրեց երբ մենք վերջապէս դադարեցինք ծիծաղել, - ամէն ազդ իրենով է չափում այս աշխարհի բուն ու վատը:
Ֆրունզիկ ՄկրտչյանԱնդամ լուրջ հարցերի շուրջ Մհեր Մր-կրտիչեանը հումորով էր խօսում և հումորի միջոցով դա նրան աւելի լաւ էր յաջոջւում քան եթէ նա գործածէր մէկ այլ լեզու: Դրանով նրան յաջողւում էր նաեւ ներշնչել իր զրուցակցի մէջ վստահութիւնր որ նա խօսում է ոչ թէ հանրայայտ դերասանի այլ իր նման մարդու հետ: Եւ իր համար աւելի շուտ կարելի է ասել ոչ թէ ազգային դէմք այլ ժողովրդական դերասան միայն, իսկ ինչպէս բանաստեղծն է ասում «Տաղանդը միշտ ժողովրդական է լինում»: Նա վայելել էր ի հարկէ բազմաթիւ յաջողութիւններ. բայց դրանք երբեւիցէ չեն ներշնչել իր մէջ գոռոզութեան զգացմունքներ: Մհեր Մկրտիչեանն ու գոռոզութիւնը անհամեմատելի հասկացողութիւններ են: Նա մնաց մինչեւ կեանքի վերջը այն ինչ էր սկզբից: Այդ է պատճառը որ միանշանակ հնարաւոր չէ գրել նրա մասին, հնարաւոր չէ պաշտօնացնել այս նիւթը: Ոչ մի տեղ նա հնարաւորութիւն չի տուել իրեն ճանաչող մարդկանց նեկրոլոգ գրելու համար:
- Հեդինակաւոր, այժմ կարող է իւրարանչիւր մարդը դառնալ, ֊ կիսուեց նա մեր զրոյցի ժամանակ իր աշխատասենեակում : Մարդիկ փնտոում են գոռոզանալու միջոցներ և օրերից մի գեղեցիկ օր յանկարծ քեզ ասում են թէ գիտես այս ինչ մարդը համարվում է տարուայ մարդը: Ես հենց սկզբից գիտէի որ ղա անհեթեթութիւն է: Ինչ է նշանակում տարուայ մարդ լինելը: Քո մասին գրում են թերթերում, պատմում հեռուստահաղորդումների ժամանակ, իսկ կարճ ժամանակ անց մոռանում իբրեւ հրեացած նիւթ: Պատկերացնում էր մարդը դաոնում է հնացած նիւթ: Ամէն մարդ պէտք է իր աշխատանքով զբաղուի և եթէ նա ցանկանում է որ այն գնահատուի պէտք է ոչ միայն սիրէ իր սեփական աշխատանքը, այլ նաեւ նուիրուի նրան:
Հնացած նիւթ...: Ես ինքս մինչեւ դերասանի չուշումր շատ երկար էի մտածում դրա մասին, քանզի մեր հանդիպման բուն պատճառը  որոշ չափով կապ ունէր այդ երեւոյթի հետ: Մեր նախատեսուած հարցազրոյցների մէջ, որոնք պէտք է վարուէին հարիւր նշանաւոր դէմքերի հետ յետագայում մէկ գիրք հրատարա


մէջ և բեմի վրայ նրանք միաժամանակ իրենք իրենցով խօսում էին մեծութեան և պարզութեան  մասին։ ԱզնւօրԷն ասած դրա համար էի ես հենց սկզբից համարում Մհեր Մկրտիչեանին - այդքան հասկանալի և նոյն թւում այդքան անհասկանալի: Մեր աոաջին հանդիպման  Ժամանակ այդ աչքերի մէջ կարդացւում էին  հումորն ու լրջութիւնը և երկու երեւոյթները  լրրացնում էին մէկը միւսին, չստեղծելով ոչ մի հակասական տպաւորութիւն: Հակասութիւնները հենց այդ երկու երեւոյթներն են, բայց ոչ իր դէպքում: Բոլոր պարագաներում նրանց մէջ զգացւում էր գործունէութեան ծառաւը։
- Այո, այո, -կարծես կռահելով մէկ անդամ  միտքս ասաց նա ինչպէս միշտ ժպտալով-. այս ամէնը ժամանակաւոր է: Մեր սերունդը դրանից աւելի ահաւոր տեսարաններ է ունեցել, սակայն չի րնկճուել այդքան։ Պէտք է չվախենալ ոչ գների կտրուկ բարձրացումից և ոչ էլ  ըստեղծուած ծանր կացութիւնից: Այդ ամէնի մէջ մշակոյթն է որ յաւերժական է: Աշխատել է պետք, իսկ ես անբաւարարութիւն եմ զգում իմ աշխատանքից: Իմ ամբողջ ուշադրութիւնը կենտրոնացուած է այժմ նորաստեղծ դերասանի թատրոնի վրայ: Իսկապէս կը հանգստանամ երբ արդէն պատրաստ լինի առաջին բեմադրութիւնը: Չլինէր այդ անբաւարարուածութեան խորը  զգացմունքը Մհեր Մկրտիչեանը չէր կարող երբեւիցէ վարպետ դառնալ, չէր կարող Ժպտալ  արցունքների միջից և արտասունլ ժպտալով,  մէկ բան որ իւրայատուկ բնորոշ էր իրեն միայն և որի մասին չեն դադարում խօսել, զարմանալ, հիանալ: Չլինէր այդ անբաւա- րարուածութեան զդացմունքը նրան շատ  շուտւանից արդէն կարող էին մտցնել որոշ  հասկացողական շրջանակների մէջ, իսկ նա մինչեւ կեանքի վերջը ոչ մի ստոյդ արուեստադիտական հասկացողության չենթարկուեց: Չենթարկունց, որովհետեւ նրա հսկայ տաղանդը պահանջում էր մտքի ազատութիւն և նաեւ տարածքի ազատութիւն, փոխադրման ազատութիւն, դործունէ- ութեան ազատութ իւն: Ոչ մի շրջանակ ոչ մի հասկացողութիւն: Վերջապէս, եթէ չլինէր այդ նոյն անբաւարարուածութեան զդացմունքը մեր պայմաններում, երբ իրօք ամբողջ աշխարհը տակն ու վրայ է եղել չափազանց կասկածելի պէտբ է լինէր նրա աոաջին բեմադրութեան ներկայացումը, որը կատարուեց հանդիպումից մի քանի ամիս յետոյ: Այն ժամանակ նա  երազանքով էր խոսում թատրոնը ոտքի  կանգնացնելու համար և անմիջապէս դուրս գալու այնտեղից,, որովհետեւ դրանից յետոյ կր մնայ լոկ շարունակել աշխատանքլ երբ այն արդէն գծի վրայ է: Կարծես զդում էր որ կծանքում հենց այդպէս պէտբ է լինի: Ես միշտ եմ իր ժպիտը դէմքին ասաց: Աչքերը իրենց էին ժպտում և այնքան իմաստ կար նրանց մէջ, որ այդ նոյն անիմաստ շրջանակներից: Այղ ժպիտից  տարրեր զգացմունքներ է առաջանում զրուցակցու մօտ, բայց ոչ շփոթութիւն: Նա շատ լաւ է հասկանում մարդկանց հոգեբանութիւնր, որպէսզի թոյլ չտայ գործր դրան հասնի ե րակելու նպատակով նախատեսուսծ էին այնպիսի  հարցեր, որոնք կարող էին լուսաբանել նրանց խոհերը համազգային և համամարդկային  արԺէքների, արուեստի և գրականութեան  խնդիրների, մի շարք այլ յաւերժական հարցերի շուրջ: Այսինքն, այդ հարցերը և նրանց  պատասխանները պատրաստւում էին այն  մտայըղացմամբ, որպէսզի ժամանակի պարագայում նրանք չկորցնեն իրենց դերն ու նշանակութիւնը: Կարճ ասած, չդաոնան իբրեւ հնացած նիւթ: Պարզ է որ մանրամասնութեամբ գրուած ցուցակի  մէջ Մհեր Մկրտիչեանր գրաւում էր իր արժանի Ծ տեղր առաջին տասնեակի մէջ և երբ նա ամենայն ուշադրաքյեամբ լսեց մեր հիմնական նպատակը, ասաց աշխուժանալով.
- Բայց դա շատ լաւ գաղափար է: Դա արդէն իրօք գաղափար է և դրան ինձ  պատրաստուել է պէտք: Ափսոսանքով եմ յիշում և յիշելով ափսոսում որ մեր նախատեսուած  հանդիպումը այդպէս էլ չկատարուեց:  Չիրականանալ ինչ ինչ պատճառներով,  որոնց մասին զուր է արդէն խօսիլ: Մնացին այս յուշերը երկու հանդիպումների մասին և մէկ անմոռանալի պատկեր Հանքաւանի առողջարանից:  Առողջարանի աստիճաններից դանդաղօրէն  իջնում էր դերասանը. նկատելիօրէն  նիհարցած. գունատւած բայց ոչ րնկճուած: Նրա մէջ նոյն առողջ հոգին էր զգացւում, նոյն հետաքրքրութիւնն էր կարդացւում աչքերի մէջ: Հետաքրքրութիւնը մարդկանցով. նրանց առօրեայով, նրանց բոլոր թերութիւններով ու արժէքներով հանդերձ: Եւ մնաց լուսանկարի նման տեսողական  յիշողութեանս մէջ Մհեր Մկրտիչեանր շրջապատուած մարդկանցով: Այս անգամ պատկերը ստոյգ էր. ստոյդ և գեղեցիկ, քանզի այդ օրը իրաւ որ գեղեցիկ էր: Երկինքը պարզ էր. արեւը պայծաո. բնութիւնր վեհ, օդը մաքուր, գետը ջինջ,  տարածութիւնը լայն, զրուցը անմիջական: Ահա թէ ինչն է պատճառը որ այս յուշերր ես չեմ  կարողանում գրել ողբերգալի նոտայի վրայ:  Կարելի է անկեղծ ժպտալ կարդալուց, կարելի է  տխրել և ուրախանալ, բայց ողբալ հնարաւոր չէ: Դրանք նուրբ յիշողութիւններ են, բայց ոչ փխրուն և բնականաբար չեն կարող երբեւիցէ հնացած նիւթ դաոնալ: Հայ բեմի վրայ Մհեր Մկրտիչեանը այն երեւոյթներից մէկն էր որ երբեք չէր դաւաճանում իր սկզբունքներին ինչ որ մէկին հաճելի թուալու համար և այդ դերերը աոանձին աոանձին կարիք ունեն  ուսումնասիրութեան: Նրա խաղացած ամէն հերոսի համար կարKulisելի է մէկ գիրը գրել և ոչ մէկի մտքով չի կարոդ անցնել ներկայացնելու դերասանին  ողբերգական նիւթով: Յոյսով մնանք որ այդպիսի ժամանակր կր գայ:

գրեց ԱՐԹՈՒՐ ՂՈԻԿԱՍԵԱՆ
«Կուլիս ամսագիր» 04-1994


Печать