Թող Ֆրունզիկի վրա “պիտնո” չփնտրեն:

Դեկտեմբերի 29-ին լրացավ  Մհեր Մկրտչյանի՝ բոլորիս կողմից սիրված Ֆրունզիկի  մահվան 20-րդ տարելիցը: Տխուր և ուրախ մարդու ճակատագիր դեռ քննարկման առարկա է: Վերջերս Մոսկվայում հատուկ հաղորդում է պատրաստվել, որին բոլորովին այլ սպասելիքներով մասնակցել է նաև ռեժիսյոր, Մհեր Մկրտչյանի լավ բարեկամ Նիկոլայ Ծատուրյանը:
Ծատուրյանը խոր հիասթափություն է ապրել.”Թող հեռուստակամուրջ լիներ, թող տեսնեին հայ ժողովուրդը ոնց է սիրում Ֆրունզիկին”,- ասաց նա Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում:
Հաղորդմանը մասնակցել է նաև Մհեր Մկրտչյանի թոռնուհին:
“Թող հայ ժողովրդի, կամ Ֆրունզի վրա “պիտնո” չփնտրեն”,- ցավով նկատեց Նիկոլայ Ծատուրյանը:

henaran logohttp://henaran.am/34014.html
30/12/2013

Печать

Թամարի տարիները` Ֆրունզիկի կողքին. կպատմի հուշերը:

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի կինը, ցանկություն ունի հրապարակել Մհեր Մկրտչյանի մի շարք անհայտ լուսանկարներ և նրա հետ կապված պատմությունները:
Այս հարցում որոշել են համագործակցել Թամար Հովհաննիսյանն ու կինոգետ Զավեն Բոյաջյանը: 
՛՛Զավեն Բոյաջյանը քսան տարի արդեն հեռավորության վրա փորձում է ինձ ներքաշել այդ ձեռնարկի մեջ: Նախագծի խմբագիրը հենց նա է: ես Երևան եկա թե չէ, որոշեցինք ծրագիրը իրականություն դարձնել՛՛,- լրագրողներին  պատմեց Թամար Հովհաննիսյանը: Խոսքը մեծ նախագծի մասին է, որը հրատարակչական հիմնավորմամբ է,  չնայած իր մեջ  մեգաէլեմենտներ էլ է պարունակում:
՛՛Մինչև տարվա վերջ լույս կտեսնի առաջին գիրքը, բայց խոսքը երեք գրքի մասին է: Նախագծում կան նաև երկու ֆիլմեր, բայց մեկի նյութն է դեռևս լիարժեք պատրաստ: Նկարները երբևէ ոչ մի տեղ չեն հրապարակավել: Դրանք Թամար Հովհաննիսյանի արխիվից են: Նրանց համատեղ կյանքի և ստեղծագործական տարիների մասին պատմող՛՛,- ասաց Զավեն Բոյաջյանը:
Առաջին ֆիլմը կլինի ֆոտոալբոմով: Մհեր Մկրտչյանի մահից հետո թեև բազմաթիվ գրքեր են լույս տեսել, սակայն պատմությունների մեջ Մհեր Մկրտչյանը ավելի շատ անեկտոդային կերպարով է ներկայացված:
Բանախոսները հավաստեցին, որ հուշերի գիրք գրելը բավականին դժվար է, սակայն, մեծ դերասանի  կինը փորձում է այսքան տարի հետո վերարտադրել իր կյանքի տարիները:
Թամար Հովհաննիսյանը արդեն մեկնաբանել է լուսանկարներ, ինչը ենթադրում է, որ մինչև ամառ, այսինքն՝ մինչև Մհեր Մկրտչյանի ծննդյան  հոբելյանական տարելիցը, առաջին գիրքը պատրաստ կլինի: 
henaran logo
 http://henaran.am/38651.html
24.03.2014