Մհեր Մկրտչյան. «Մանկուց ինձ անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթը այդքան մեծ, այլ թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»

Фрунзик МкртчянԱյսօր նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգու ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ծննդյան օրն է: Հայ կատակերգուն այսօր կբոլորեր իր 86 ամյակը: Սակայն, ինչպես ասում են, «Ով մահացել է, բայց չի մոռացվել` անմահ է»: Մհեր Մկրտչյանի մահվանից հետո անցել են 22 երկար ու ձիգ տարիներ, սակայն մինչեւ այսօր մեծ դերասանը շարունակում է յուրաքանչյուր հայի հիշողության մեջ մնալ իր կերտած կերպարներով, խորիմաստ մտքերով ու ընկերների հուշերով...

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորիմաստ մտքեր ուրախ եւ տխուր Ֆրունզիկից.
Фрунзик Мкртчян- Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել:
- Դեռ մանկուց ինձ անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթը այդքան մեծ, այլ թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր:
- Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը,երբ քանդակն ավարտվում է,ինքն արդեն չկա:
- Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը։
- Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց։
- Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։
- Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ ե՛ւ լաց կա, ե՛ւ ծիծաղ, ե՛ւ հումոր։
- Ես հասկացել եմ, թե ինչու աշխարհը ղեկավարում են միջակությունները: Նրանք չեն խմում եւ առավոտվանից սկսում են զբաղվել իրենց կարիերայով:
Вахтанг Кикабидзе, Георгий Данелия И Фрунзик Мкртчян- Սիրուն մարդը բեմում դառնում է տգեղ, եթե նա վատ է խաղում:
- Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես լացում: Երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ:
- Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։
- Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։
- Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչեւ ափերդ թմրի:
- Գիտեմ որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես ել իրենց եմ շատ սիրում, բոլորին մեկ առ մեկ:

Տարիներ առաջ իր հոբելյանական համերգով կրկին Հայաստանում էր Մ. Մկրտչյանի խաղընկեր ՎԱԽԹԱՆԳ ԿԻԿԱԲԻՁԵՆ, ով ընդգծեց, որ այսօր չկան, օրինակ` Մհեր Մկրտչյանի նման անհատականություններ: Իր իսկ խոսքով, նման անհատականություններ հազարից մեկ են ծնվում. «Մկրտչյանը շատ հումորով մարդ էր, սակայն նրա աչքերը միշտ թախծոտ էին: Եվ պատճառը` ճակատագիրն էր»:
Фрунзик МкртчянՌուս հայտնի սցենարիստ ՎԻԿՏՈՐՅԱ ՏՈԿՈՐԵՎԱՆ իր «Այնպես վատ է, ինչպես այսօր» վերնագրված գրքում անդրադարձել է հայ վարպետին ու անկեղծացել, որ նույնիսկ Մհեր Մկրտչյանն իրեն ամուսնության առաջարկություն է արել. «Նկարահանման հրապարակ ժամանեց Ֆրունզիկ Մկրտչյանը, «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գ.Դանելիան մեզ ծանոթացրեց. «Նա ֆիլմի սցենարիստն է»,- այսպես մեզ ներկայացրեց Դանելիան: Ֆրունզիկն ուշադիր նայեց ինձ ու ասաց. «Նման է...»: Հետո մտածեց եւ ի սրտե առաջարկություն արեց. «Արի ինձ մոտ հյուրանոց»: Ես էլ հարցրեցի` ինչո՞ւ: Թեպետ հարցս անհեթեթ էր, էլ ինչո՞ւ պիտի երիտասարդ կնոջը տղամարդը հյուրանոց հրավիրեր: «Կամուսնանամ», -հաստատեց Ֆրունզիկը: Գրողը տանի, որ ես չանհանգստանամ հետեւանքների համար: Ես նայեցի նրա վրա եւ տեսա, որ նա գինովցած է ու միայնակ: Անկեղծ ասացի, որ չեմ գա, որպեսզի մարդուն թյուրիմացության մեջ չգցեմ: Եվ Ֆրունզիկը չնեղացավ…»:

 Иравунк логоԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
http://iravunk.com/news/5602
04.07.2016 

Печать